Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի և Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլին: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն պատրաստ է տրանսֆերային բյուջեից 97 միլիոն եվրո հատկացնել այդ գործարքին:
Արքայական ակումբն այդքան է պահանջում Բեյլի տրանսֆերի համար, հաղորդում է The Times-ը: Մոուրինյոն սպասում է Բեյլի պատասխանին: 2013 թվականից «Ռեալում» հանդես եկող Բեյլը 189 խաղում խփել է 88 գոլ: