Գայթակղիչ Վարդան ցույց է տվել՝ ինչպես է զբաղվում յոգայով․ տեսանյութ
LifeԴատելով VARDA-ի Instagram-ից՝ պարուհին հիմա գտնվում է Սոչիում, ուր ըստ երևույթին, եկել էր խմբային մարզումներ անցկացնելու։ Առավոտն աղջիկը սկսել է յոգայով։
«Բարի առավոտ։ Մենք հետևում ենք գրաֆիկին, արդեն զբաղվեցինք յոգայով, նախաճաշեցինք։ Ժամը 11։00-ին սկսվում են հաջորդ երկու ժամանոց մարզումները։ Տեսանյութը ներբեռնեցի story բաժնում։
Շատ խիստ մի դատեք, ես երբեք յոգայով չեմ զբաղվել, նախկինում ինձ թվում էր, որ դա ծույլերի համար է, բայց այսօր ես փոխեցի իմ կարծիքը։
Իմ խառնվածքը հանգստության կարիք ունի, ու ես, կարծես գտել եմ հաճելի ու օգտակար միջոց»,- մակագրել է տեսանյութը հայուհին։