Ոստիկանապետը՝ Մասիսի քաղաքապետին ազատելու մասին
Հասարակություն
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ անդրադառնալով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և նրա տեղակալին չկալանավորելու որոշմանը, լրագրողների հետ զրույցում ասել է. «Ոստիկանությունն ու քննչական մարմիններն արեցին իրենց գործը: Դատարանն այդպես որոշեց: Կխնդրեմ հարցերն ուղղել դատարանին… Դե երևի բավարար տեսանյութեր եղել են, որ նման որոշում է կայացվել»: