Դերասանուհի Սեդա Շահնազարյանը գիտակցության է եկել․ մանրամասներ
Հասարակություն«Սեդայի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա, ամեն ինչ կարգավորվում է: Գիտակցությունը տեղն է, ամեն ինչ նորմալ է, շնչառության արհեստական ապարատը ներկա պահին միացված է, բայց այդ կողմից էլ ամեն ինչ դեպի լավն է գնում, հույս ունենք` շատ շուտով կլավա»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց պատմեց 17-ամյա դերասանուհի Սեդա Շահնազարյանի մայրը` Լուսինե Յազիչյանը:

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է, որ դերասանուհին առողջական խնդիրների պատճառով գտնվում է «Արմենիա» ՀԲԿ-ում: Սեդան արյան վարակ էր ստացել, սակայն դեռ շարունակում է անհայտ մնալ, թե կոնկրետ ինչն է դարձել աղջկա ինքնազգացողության վատթարացման պատճառը: Դերասանուհու մոր խոսքով` կարևորն այս պահին աղջկա վիճակի բարելավումն է:

«Ներկա պահին մենք չենք հետաքրքրքրվում, մինչև ինքը չկարգավորվի, չենք կարող ասել: Ճիշտ է` նրա գիտակցությունը տեղն է, բայց դեռ չի կարողանում խոսել: Կկարգավորվի, հետո նոր կհասկանանք` ինչ է եղել»,- մեզ հետ զրույցում նշեց դերասանուհու մայրը:
Զրույցի վերջում տիկին Լուսինեն շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել իրենց` բացված հաշվեհամարներին գումար փոխանցելով:
մանրամասն՝ կայքում