Հայերեն

Ովքեր են «Ֆուլ հաուս 2»–ի նոր դերասանները և ինչ կերպարներով են ներկայանալու

Life

 

«Ֆուլ հաուս» սիթքոմի ստեղծագործական թիմը հանգստից հետո կրկին բուռն աշխատանքային փուլում է։ Այս օրերին նրանք վերջնական տեսքի են բերում սիթքոմի սցենարական լուծումները։ Միհրանի, Արփիի, Գոռի, Գրիգորի, Մարջանի, Քրիստինեի, Գարիկի և Մոսոյի հերոսներին «ֆուլ հաուս 2»-ում կմիանան ևս 3 նոր կերպար։ Թե ովքեր են մարմնավորվելու նոր հերոսներին,  նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը, առաջինը  հայտնել է Tert.am Life–ին։

 

Այսպիսով` հեռուստադիտողները ֆուլհաուսցիների կազմում կտեսնեն Շողեր Թովմասյանին, Աղաս Մանուկյանին և Լևոն Սարգսյանին։ Շողերի կերպարը նախատեսված է մի եթերաշրջանի համար, Աղասի և Լևոնի կերպարային գծերը երկարաժամկետ են։

 

 

«Լևոնը կմարմնավորի Զառայի  եղբորը։ Ըստ սցենարի՝ իրենք  նույն հորից, տարբեր մայրերից են»,– ասաց Մենչը։

 

 

Անդրադառնալով Լևոնի և Հովհաննես Ազոյանի նմանությանը` Մենչը շեշտեց, որ իրենց ընտրությունն այս նմանությամբ պայմանավորված չէ. «Լևոնը վիզուալ, իհարկե, նման է Հովոյին, սակայն մենք նրան չենք ընտրել ինչ–որ մեկին նման լինելու համար։ Լևոնին ընտրել ենք հենց իր կերպարի համար։ Քանի որ Զառան կոմեդիկ կերպար է, նրա եղբայրը չէր կարող լինել կոստյումով տղա։ Երկար փնտրտուքներից հետո հասկացանք, որ ամենահարմար կերպարը  Լևոնն է, առավել ևս, որ նա ունի նաև դերասանական փորձ։ Կարծում եմ` այդ կերպարը հենց իր համար է, ինքն իրեն շատ լավ կարդարացնի»։

 

«Սթեդ-ափ»–ից հայտնի Աղաս Մանուկյանը կմարմնավորի Մուշեղի վարորդին։ «Երբ տղաների հետ առաջին անգամ քննարկում էինք Մուշեղի վարորդի կերպարը, բոլորիս մոտ միանգամից եկավ Աղասի անունը։ Ոչ միայն ես, այլև սցենարիստները կերպարում տեսանք նրան, իսկ եթե այդքան մարդ իրարից անկախ ինչ–որ մեկի թեկնածությունն են առաջարկում, երևի, ընտրությունը ճիշտ է»,– ասաց Մենչը։

 

Աղասը հասցրել է հեռուստադիտողների մոտ տպավորվել որոշակի արտահայտություններով, խոսելաձևով և դիմախաղով կամ դրա բացակայությամբ։) Պրոդյուսերը նշեց, որ կփորձեն մի փոքր դուրս գալ այն կարծրատիպից, որը ստեղծվել է Աղասի շուրջ, սակայն կերպարն ամբողջությամբ փոխել չեն պատրաստվում։

 

 

«Ֆուլ հաուս 2»–ը կունենա նոր լոկացիա` գեղեցկության սրահ, որտեղ կաշխատի  Շողեր Թովմասյանը. «Շողերը պրոֆեսիոնալ դերասանուհի է, որը ներկայացել է տարբեր դերերով, սակայն հումորային որևէ նախագծում չի նկարահանվել։ Կարծում եմ`դա կունենա իր հետաքրքրությունը։ Վստահ եմ`Շողերը նույնպես բարձր մակարդակով կկատարի իր առջև դրած բոլոր խնդիրները»։

 

Ինչպես Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, Անի Երանյանը ում չի խաղալու «Ֆուլ հաուս 2»–ում, նրա կերպարի` Տաթևի փոխարեն նոր դերասանուհի չի գալու, սակայն Գոռ Հակոբյանի հերոսը` Ֆելոն, միայնակ, տառապող կերպարում չի լինի։ Սցենարական գծերը բացահայտել Մենչը չցանկացավ, իսկ դիտարկմանը` հնարավո՞ր է Գոռի և Շողերի կերպարների միջև սիրային գիծ բացվի, պատասխանեց, որ ամեն ինչ հնարավոր է, սակայն դա չի լինի մշտական։ «Շողերի կերպարային  գիծը մտածվել է առաջին եթերաշրջանի համար։ Չնայած ոչինչ բացառել չի կարելի։ Մեզ մոտ եղել է դեպք, երբ Քրիստինե Եղոյանին  հրավիրել էինք մի եթերաշրջանի համար, սակայն ամեն ինչ այնքան լավ ստացվեց, որ որոշեցինք  պահել նրա կերպարը»,– նկատեց նա։

 

 

Ինչ վերաբերում է իր մասնակցությանը` Մենչը հայտնեց, որ առաջին եթերաշրջանում չի նկարահանվի, նախ` նկարահանումների  փուլում ճամփորդություններ ունի, երկրորդ, ըստ սցենարի, իր վերադարձն ավելի դիպուկ կլինի երկրորդ եթերաշրջանում։

 

«Ֆուլ հաուս 2»–ի գործողությունները կծավալվեն նոր տաղավարներում, նախորդ լոկացիաներից որևէ մեկը չի պահպանվի։ Սիթքոմը կմնա իր ձևաչափում և կունենա միայն տաղավարային նկարահանումներ։

 
 
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ
Ամենադիտված