Սովորություններ, որոնք կարող են հորմոնալ խանգարումների պատճառ դառնալ
Life
Գիտնականները երկար ժամանակ ուսումնասիրել են մարդու օրգանիզմում հորմոնների արտադրության գործընթացը և պարզել են, որ էնդոկրին համակարգի և վահանաձև գեղձի աշխատանքների վրա ազդում են ոչ միայն մարդու սեռը և տարիքը, այլև նրա կենսակերպը:
Բժիշկներին հաջողվել է բացահայտել որոշ վնասակար սովորություններ, որոնք բացասաբար են ազդում հորմոնային ֆոնի վրա՝ գրում է hronika.info-ն:

1. Սոցցանցերից օգտվելը, ավելի ճիշտ ամենօրյա առցանց ռեժիմի մեջ գտնվելը:
2. Հակաբակտերիալ օճառների պարբերաբար օգտագործումը:
3. Գիշերային աշխատանքը, որի արդյունքում նվազում է, այսպես կոչված, քնի հորմոնի՝ մելատոնինի արտադրությունը:
4. Օրվա որոշակի ժամերին սուրճի օգտագործումը: Առավոտյան ժամը 8-9-ին և օրվա ընթացքում ժամը 17:30-18:30-ին սուրճի օգտագործումը հանգեցնում է արյան մեջ կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի աճին: