Ինչպես է ՀՀԿ-ն քվեարկելու Փաշինյանի կառավարության ծրագրին
Բաց մի թողեք
ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստի ժամանակ կուսակցությունը քննարկել է կառավարության ծրագիրը:
«ՀՀԿ-ն չի խոչընդոտի կառավարության ծրագրի ընդունմանը, մենք անհրաժեշտ ձայները կապահովենք, որ ծրագիրն ընդունվի», -նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Բովանդակության մասով Շարմազանովը նշեց՝ սա բավականին լայն երազանքների, ցանկությունների, բաժակաճառերի ժողովածու է, բայց ոչ կառավարության ծրագիր: