Ձերբակալվել է «Տարվա ուսուցիչ»-ը՝ աշակերտուհիների հետ ինտիմ կապի համար
Աշխարհ
ԱՄՆ–ում օրինապահները ձերբակալել են «տարվա ուսուցչին»՝ աշակերտուհիների հետ ինտիմի համար։ Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ջորջիա նահանգի դպրոցներից մեկում։ Արտասահմանյան լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ ձերբակալվածը դպրոցում 15 տարի է աշխատել, և նույնիսկ «լավագույն ուսուցիչ» կոչմանն է արժանացել։ Գործում ասվում է, որ ուսուցիչը սեքսով է զբաղվել երեք աշակերտուհիների հետ, իսկ նրանցից մեկին աշխատանքային օրվա վերջին դպրոց է հրավիրել՝ ուսումնական հարցեր քննարկելու համար։