Գնացքի վթարի զոհերի թիվը հասնել է 73-ի
ԱշխարհԿամերունում երկաթուղային վթարից զոհվածների թիվը հասնել է 73-ի, հայտնում է Associated Press-ը:
Նախօրեին մայրաքաղաք Յաունդեից Դուալա մեկնող ուղեւորատար գնացքը դուրս էր եկել գծերից: Գնացքում եղել է 1300 մարդ: Վթարից տուժել էր մոտ 600 ուղեւոր:
Գնացքը գերծանրաբեռնված էր եղել սողանքի պատճառով, որը փակել էր մայրաքաղաք Յաունդեի եւ Դուալա քաղաքի միջեւ ավտոմոբիլային ճանապարհը:
Կառավարության տվյալներով՝ 30-ամյա երկաթուղին չի դիմացել գերծանրաբեռնվածությանը: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները: