Սխալմամբ միլիոնավոր մարդկանց գրառումներ են գաղտնազերծվել Ֆեյսբուկում
ԱշխարհFacebook սոցկայքի աշխատանքների խափանման պատճառով բազմաթիվ մասնավոր գրառումներ հասանելի են դարձել հրապարակային դիտման համար, հաղորդում է Associated Press-ը։
Նշվում է, որ խափանումը 14 մլն օգտատիրոջ է առնչվել։
Facebook-ի անվտանգության բաժնի ղեկավար Էրին Իգանը նշել է, որ երեկ՝ հունիսի 7-ին, տեղի ունեցած սխալը ավելի հին գրառումներին չի վերաբերում։ Ներկայում սոցկայքի ղեկավարությունը ծանուցում է օգտատերերին, որ մասնավոր գրառումները կարող են բոլորը տեսնել։