Ինչու չի մասնակցում․ Իբրահիմովիչը բացել է փակագծերը
Սպորտ«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Աշխարհի 2018 թվականի առաջնությանը չմասնակցելու մասին.
«Այդպիսին է շվեդական ԶԼՄ-ների մենթալիտետը:
Ես տիպիկ շվեդական անուն չունեմ, ոչ էլ` պահվածք ու բնավորություն, բայց հավաքականում ռեկորդը դեռ ինձ է պատկանում:
Կարծում եմ` աշխարհի առաջնությունն ամենամեծ տոնն է ֆուտբոլում:
Այնտեղ են խաղում լավագույն ֆուտբոլիստները: Զլատանը ևս պետք է այնտեղ լիներ, բայց չկա:
Իմ տիտղոսներն իմ փոխարեն խոսում են: Ես խաղացել եմ «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», «Միլանում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում» և «Գելեքսիում»:
Եթե ես իսկապես չեմ կարողանում թիմային խաղ խաղալ, ապա ինչպես եմ նվաճել բոլոր իմ տիտղոսները: Գիտեմ, թե ինչպես դա անել, հավատացեք ինձ: Եվ ես դա լավ եմ անում»,- Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն: