Հայտնի հաղորդավարն ինքնասպան է եղել
ԱշխարհՎաթսունմեկ տարեկանում կյանքից հեռացել է CNN հեռուստաալիքի հայտնի հաղորդավար և շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը։ Այդ տեղեկությունը հաստատել է CNN-ը:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հաղորդաշարի հեղինակի մահվան պատճառն ինքնասպանությունն է:
Բուրդենը գտնվում էր Ֆրանսիայում և աշխատում էր իր հաղորդաշարի առաջիկա հաղորդման վրա: Նրա մոտ ընկերը՝ ֆրանսիացի խոհարար Էրիկ Ռիպերտը, Բուրդենին մահացած է հայտնաբերել ուրբաթ առավոտյան՝ նրա հյուրանոցային համարում:
Ամերիկյան CNN հեռուստաալիքի «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հաղորդաշարի մայիսի 20-ի թողարկումը նվիրված է եղել Հայաստանին: Էնթոնի Բուրդենը հաղորդման շրջանակում այցելել է Հայաստան ու ներկայացրել երկրի խոհանոցը, մշակույթն ու պատմությունը: Նրան հաղորդման ընթացքում ուղեկցել է հանրահայտ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը: