Օգտատերերը պատմել են՝ ինչն է օգնում իրենց պայքարել սրտխառնոցի դեմ
ԱշխարհՀամացանցի օգտատերերը կիսվել են խորհուրդներով, որոնք կօգնեն ճանապարհորդներին պայքարել ինքնաթիռներում, նավերի վրա ու այլ փոխադրամիջոցներում առաջացած սրտխառնոցի դեմ: Այս խորհուրդներից մի քանիսին անդրադարձել է The Sun-ը:
Cruise Critic ֆորումի օգտատերերի մեծամասնությունն ընդունել է, որ սրտխառնոցի դեմ պայքարի լավագույն միջոցը կանաչ խնձորն է. այն բազմաթիվ օգտակար մանրաթելեր է պարունակում, որոնք նպաստում են սրտխառնոց առաջացնող միկրոօրգանիզմների հեռացմանը:
Ֆորումի օգտատերերը նաև նշել են, որ ինքնաթիռի թևի մոտ գտնվող նստատեղերն ամենաքիչն են թափահարվում, ահա թե ինչու սրտխառնոցի հետ խնդիրներ ունեցող ուղևորները պետք է ընտրեն այդ տեղերը:
Դրանից բացի, Journal of Applied Psychology ամսագրի փորձագետները խորհուրդ են տալիս ուղևորներին իրենք իրենց համոզել, որ իրենց սիրտը չի խառնում: