Հայերեն

Ինչո՞ւ է ռուսական մամուլը ծաղրում Սերժ Սարգսյանին

Աշխարհ

Lurer.com-ը գրում է․

Ինչքան էլ արձանագրենք, որ ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովն անարդյունավետ էր, դրա ետնաբեմում և զուգահեռաբար անցկացվող Եվրասիական տնտեսական միջտարածաշրջանային առաջին ֆորումում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք հնարավորություն են տալիս գնահատել եվրասիական տարածքում Հայաստանի իրական հնարավորություններն ու ազդեցությունը, ինչպես նաև կանխատեսել հնարավոր զարգացումները ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում:

ՀԱՊԿ գագաթաժողովի հիմնական ինտրիգը դարձավ Նուրսուլթան Նազարբաևի «դիվանագիտական հիվանդությունը» և նրա բացակայությունը Երևանի գագաթաժողովից:

Դժվար չէր ենթադրել, որ այս դիվանագիտական դեմարշով Ղազախստանի նախագահը հասավ իր նպատակին. Հայաստանի ներկայացուցչին չվստահվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը և ԼՂ խնդրով չընդունվեց գագաթաժողովի առանձին հայտարարություն: Կարելի է նույնիսկ արձանագրել, որ Նազարբաևի բացակայությունը Երևանի գագաթաժողովի անուղղակի կողմ դարձրեց Բաքվին՝ դրանից բխող հետևանքներով:

Սակայն ավելի էական հայտարարություններ հնչեցին ՀԱՊԿ գագաթաժողովի հետնաբեմում, որոնք որոշակիացնում են Ռուսաստանի նոր մոտեցումները Ղարաբաղյան հարցում: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ակնհայտորեն ժեստ արեց Անկարայի ուղղությամբ՝ հենց Երևանում հայտարարելով, թե «Ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացն առանցքային դեր կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ»: Լավրովի ասածը, մոտավորապես այն է, որ եթե Հայաստանը տարածքներ զիջի Ադրբեջանին, ապա Թուրքիան կբացի մեր երկրի հետ սահմանները: Եթե հիշենք, որ օրեր առաջ ԵԽԽՎ նստաշրջանում նույնաբովանդակ հայտարարություն էր արել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, ապա կարելի է արձանագրել, որ ԼՂ հարցում Մոսկվան և Անկարան ունեն որոշակի պայմանավորվածություններ:

Ղարաբաղյան խնդրում ռուսական քաղաքականության մյուս ուղղությունը բացահայտեց Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը: Դարձյալ Երևանում ռուսաստանցի այս պաշտոնյան ասել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կկարգավորվի, եթե ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ լինեն թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը:

Ակնարկը պարզ է ու թափանցիկ և հանգում է նրան, որ Ադրբեջանի եվրասիականացման դիմաց դարձյալ պետք է վճարի Հայաստանը՝ տարածքային միակողմանի զիջումներով:

Այս ամենի համատեքստում զարմանում ես, որ Մոսկվայի պաշտոնական և Հայաստանի ռուսամետ շրջանակներում հերքում են «Լավրովի պլանի» գոյությունը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանի և Ղարաբաղի դեմ ուղղված ռուս-ադրբեջանաթուրքական դաշինք: Երեկ Վլադիմիր Պուտինը նույնպես հայտարարել է, թե Երևանում քննարկել են ԼՂ խնդիրը, փոխզիջում գտնելու անհրաժեշտության համատեքստում: Իլհամ Ալիևը Երևանում չէր, ըստ այդմ` այստեղ Պուտինն ու մյուսները փոխզիջման անհրաժեշտությունը կարող էին քննարկել հենց Սերժ Սարգսյանի հետ:

Այս ամենը հուշում է, որ ՀԱՊԿ գագաթաժողովում և դրա կուլիսներում մթնոլորտը լարված, անգամ շիկացած է եղել: Թերևս պատճառը ԼՂ հարցում Հայաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների սկզբունքորեն տարբեր դիրքորոշումներն են: Պատահական չէ, որ ռուսական մամուլը այս օրերին բացահայտորեն ծաղրում է Սերժ Սարգսյանին. ըստ ամենայնի Սերժ Սարգսյանը սկզբունքային հարցում մերժել է Պուտինին, արժանանալով նրա կողմից վերահսկվող ԶԼՄ-ների հարձակումներին և Հայաստանին զրկելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում մարդ նշանակելու հնարավորությունից։

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված