Լրագիր | Հայաստանից հանգստի մեկնողներն այս տարի դարձյալ նախընտրում են ծովային երկրները: Եթե ապրիլին ու մայիսի սկզբին, ներքաղաքական զարգացումներով պայմանավորված, հանգստի մեկնողների հոսքը նվազել էր, ապա մայիսի կեսից մեծ հոսք է սկսվել: «Շելբի տուր» ընկերության ղեկավար Մարինե Ավետիսյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ հեղափոխությունից հետո հետաքրքիր միտումներ գրանցվեցին: «Հենց հաջորդ օրվանից մեծ հոսք սկսվեց: Մարդիկ շատ ուրախ ու լավ տրամադրությամբ մոտենում էին մեզ՝ արդեն որոշած հանգստի ուղղությունները և ամրագրումներ էին անում»,- ասաց նա:
Հանգստի ուղղությունների մասով որոշակի փոփոխություններ են այս տարի տեղի ունեցել: Առաջին տեղում, ինչպես միշտ, դեպի Վրաստան ուղղությունն է: Սև ծովում հանգստանալ ցանկացողների թիվն այս տարի էլ է շատ: Երկրորդ տեղում Եգիպտոսն է՝ Շարմ էլ Շեյխն ու Հուրգադան: Եթե նախորդ տարիներին Հունաստանի ուղղությամբ հետաքրքրությունը մեծ էր, այս տարի նվազում է արձանագրվել: Հիմնական դժգոհությունն, ըստ մասնագետի, դեսպանատան հետ է կապված:
«Նաև անցած տարիներին այնտեղ հանգստացած անձինք վատ կարծիք են հայտնել որոշ հյուրանոցների մասին: Կան սպասարկման հետ կապված որոշակի դժգոհություններ: Օրինակ՝ եթե երեք, չորս կամ նույնիսկ հինգ աստղանի հյուրանոցներ են ամրագրում, այնպիսի ծառայություններ չեն ստանում, որոնք ստանում են Էմիրություններում կամ Եգիպտոսում»,- ասաց Մարինե Ավետիսյանը:
մանրամասն՝ կայքում