Արևելյան խուրման համարվում է առողջական խնդիրները լուծելու համար շատ լավ բնական բաղադրիչ։ Այն հատկապես օգտակար է արյան ճնշման հետ կապված խնդիրների լուծման համար, ինչպես նաև ինֆարկտը, ինսուլտը կանխելու ու խոլեստերինը նվազեցնելու համար։
Խուրման բավական սննդարար ու պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ։ Այն հարուստ է երկաթով, որը շատ կարևոր է նրանց համար, ովքեր տառապում են սակավարյունությամբ, ինչպես նաև երեխաների ու հղիների համար։
Խուրման կանխում է փորլուծությունը՝ շնորհիվ նրանում պարունակվող մեծ քանակրությամբ կալիումի։ Անցկացնում է նաև փորկապությունը, որի համար անհրաժեշտ է երեկոյան մի քանի խուրմաներ թրջել ջրի մեջ ու առավոտյան խմել հյութը։
Խուրման վերահսկում է մարմնի քաշը, կարգավորում է խոլեստերինը՝ մաքրելով արյան անոթները։Այն նաև ամրացնում է սրտի առողջությունն ու կարգավորում արյան ճնշումը, ինչպես նաև կանխում սրտի կաթվածները։