Հայերեն


«Իմ ախպոր քաղաքն ա, փողերը տուր» կամ քաղաքացիական հայրիկների հովանավորչության հետևանքը․ բողոքի ակցիա Էջմիածնում

Հասարակություն
primenews | Մի խումբ էջմիածնեցիներ հունիսի 14-ի հանրահավաք են անցկացնելու Էջմիածնի կենտրոնում և իրենց բողոքի ձայնը բարձրացնելու՝ դեմ արտահայտվելով քաղաքում տիրող տհաճ մթնոլորտին։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց հանրահավաքի կազմակերպիչներից մեկը՝  Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ, «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահ, «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Սերգոյանը։
 
Նշենք, որ վերջերս Ֆեյսբուքում բավական ակտիվացել են «Ազատ Էջմիածին», «Էջմիածինն դուխով» անուններով խմբերն ու տվյալ նպատակի համար պայքարող օգտատերերը։ Այդ խմբերում մի շարք քաղաքացիներ ներկայացնում են պատմություններ, թե ինչպես են «տուժել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի» և նրա տղաների՝ մասնավորապես ներկայիս քաղաքապետ Կարեն Գրիգորյանի պատճառով։
 
Սերգոյանը մտահոգություն հայտնեց, որ թավշյա հեղափոխության ժամանակ Էջմիածնի բնակչությունն այնքան էլ ակտիվ չէր, որքան սպասվում էր։ Բայց հիմա, ըստ Սերգոյան, «փողոցները» բացվել են, և հիմա Էջմիածնեցիների իրավունքներին տեր կանգնելու ժամանակն է։ «Հանրահավաքն իրականացնելու մեր առաջնային նպատակն է Էջմիածինը մաքրել այս մթնոլորտից և գլխավոր պահանջը՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անհապաղ հրաժարականն է։ Դեռ մինչև հիմա գոյություն ունեն մեքենաներով փակված փողոցները և կողմնակի անձանց մուտքն այդտեղ։ Մենք պետք է վերացնենք այս բռնատիրությունն ու վախի մթնոլորտը մեր Էջմիածին քաղաքից»,- այսպես է մեկնաբանում Արտակ Սերգոյանը կայանալիք հանրահավաքի բուն նպատակը։
 
Ըստ մեր զրուցակցի՝ դեռ չունեն քաղաքապետի հավանական թեկնածու։ Նրա խոսքով՝ ով էլ լինի քաղաքապետը, պետք է առաջնահերթություն դարձնի Էջմիածնի հզորացումը, այլ ոչ թե «թալանն ու վախի մթնոլորտ ստեղծելը»։
«Թող ԱԱԾ-ն գա ու բացահայտի, թե ինչ անօրինություններ են տեղի ունեցել քաղաքապետարանում, թե որքան գումարներ են յուրացվում։ Վերջապես պետք է նաև քաղաքում վերանա «դաբրո» հասկացողությունը, որ քաղաքացիները հանգիստ ապրեն, կարողանան բիզնես ունենալ Էջմիածնում, այլ ոչ թե վախենան քաղաքապետից, կամ նրա հովանավորյալ հորից։ Այս 50-50-ը պիտի վերանա՞ վերջապես, թե՞ ոչ։ Քաղաքական հայրիկների հովանավորչության հետևանքն է սա։ Ծաղիկ տնկելով և լամպչկա կախելով քաղաք չեք պահի, տղերք»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Սերգոյանը։
 
Արտակ Սերգոյանի խոսքով՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի եղբայր Արման Գրիգորյանը վախի մթնոլորտ ստեղծողներից մեկն է։ Ըստ Սերգոյանի՝ Արման Գրիգորյանը մի շարք քաղաքացիներից անհարկի մեծ թվով գումարներ է պահանջում, պատճառաբանելով, թե «սա իմ ախպոր քաղաքնա, պիտի փողերը տաք»։ Մեր այն հարցին, թե հանրահավաքի կազմակերպման այս ակտիվության ընթացքում Էջմիածնի քաղաքապետի և վերջինիս հոր՝ Մանվել Գրիգորյանի կողմից եղե՞լ են ճնշումներ, սպառնալիքներ և այլն, Սերգոյանը պատասխանեց․«Ես այդ մարդկանց շատ լավ եմ ճանաչում, նրանք էլ ինձ, և գիտեն իմ հնարավորությունների մասին, ուստի նրանց ռեսուրսները չի հերիքի որևէ կերպ խոչընդոտել իմ և մեր սկսած պայքարը»։ Վերջում հետաքրքրվեցինք նաև, թե որքանով իր մասնակցությունն ունի այս ամենին Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո), ով վերջերս է եկել Հայաստան։ Մեր զրուցակցի խոսքով՝ Արթուր Ասատրյանի մասնակցությունն այս հանրահավաքի կազմակերմպանն այնքանով է առկա, որքանով 60 հազարանոց էջմիածնեցիներինը։
 
Հիշեցնենք նաև, որ վերջերս ֆեյսբուքում խումբ  է բացվել, որտեղ Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ հասարակական կազմակերպությունը կոչ է անում բոլորին գալ և միանալ հունիսի 14-ին կայանալիք հանրահավաքին։ Կոչում ասված է․ «Արժանապատիվ էջմիածնեցիներ, մեր քաղաքը պետք է ազատագրվի բռնապետներից ու թալանչիներից: Դիմում եմ Էջմիածին քաղաքի բնակիչներին, եկեք այստեղ ու ցույց տվեք, որ դուք էլ եք դժգոհ Մանվելի կլանից:Մեր քաղաքի տերը մենք ենք, քայլ արա և հունիսի 14ին ժամը 18:00 Էջմիածնի կենտրոնական հրապարակում միացիր հանրահավաքին: Պահանջում ենք Կարեն Գրիգորյանի հրաժարականը և
ցանկանում են արտահերթ ընտրություններ Էջմիածնում: Արժանապատիվ էջմիածնեցիներ, մենք ենք տերը մեր քաղաքի, ձախողված քաղաքական գործիչներ, թալանչիներ, բռնապետեր Հայաստանը չպետք է ունենա: Դե ինչ, Կարեն հեռացիր…»։

 

 
Արմինե Միքայելյան
«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ
Ամենադիտված