Զոհեր Վրաստանում, էքսկուրսիայի ժամանակ
ԱշխարհԹբիլիսիի դպրոցներից մեկի վեցերորդ դասարանի աշակերտներով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Կախեթի մարզի Գոմբորի լեռնանցքի շրջանում, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել՝ մեկ երեխա և էքսկուրսիայի ժամանակ երեխաներին ուղեկցող երեք մեծահասակ: Այդ մասին հայտնում է interfax.ru-ն:
Վրաստանի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ երկրի արևելքում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորների թիվը հասնում է 21-ի:
Նախարարության տեղեկություններով՝ Թելավի քաղաքի հիվանդանոց <շտապ օգնության> ջոկատների կողմից տեղափոխված վիրավորների թվում 12-ը երեխաներ են:
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ միկրոավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը: Նա այժմ հարցաքննվում է ոստիկանությունում: