Սանդրա Բալլոքն անսպասելի հայտարարություն է արել
LifeՎերջերս Սանդրան հարցազրույց է տվել և անկեղծորեն պատմել է, թե ինչպես է սկսել իր դերասանական կարիերան: Պարզվում է՝ սեռական ոտնձգությունների պատճառով նա նույնիսկ պատրաստվել է հեռանալ կինոինդուստրիայից՝ գրում է newsyou.info-ն:

«Մայրս ինձ միշտ ասել է, որ ես կարող եմ ամեն ինչին ինքնուրույն հասնել, որ պարտադիր չէ՝ ես ամուսնանամ, որ ես ուժեղ անհատականություն եմ՝ նույնպիսի իրավունքներով, ինչ տղամարդիկ: Պատկերացո՞ւմ եք, թե ես ինչ ցնցում ապրեցի, երբ բախվեցի բռնության և դաժան իրականության հետ: Ինձ համար շատ ծանր և ցավոտ էր դա ընդունելը: Ինչ-որ պահի ես մտածեցի՝ գուցե արժե հեռանա՞լ այստեղից և զբաղվել այլ բանով»,- խոստովանել է Բալոքը:

Բարեբախտաբար, դերասանուհին որոշել է, այնուամենայնիվ, շարունակել իր կարիերան և հաճույք է պատճառել երկրպագուներին իր բազմաթիվ դերերով, որոնցից մի քանիսի համար պարգևատրվել է: