Իրականությունը Արգամ Աբրահամյանի մասին. թվերով
ՀասարակությունԱրտաշատի մամուլի ազատության կենտրոնը այսուհետ պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնելու Արարատի մարզի ամենատարբեր համայնքներում և այդ ուսումնասիրությունների արդյունքները հանձնելու է հանրության դատին:
Կենտրոնը ուսումնասիրելու է Արարատի մարզի համայնքների ղեկավարումը, համայնքի ղեկավարների վարկանիշը, համայնքների կողմից ծախսվող բյուջետային միջոցները և դրանց օգտակարությունը:
Մեր ուսումնասիրությունների շարքի առաջին թիրախը Արարատի մարզկենտրոն Արտաշատն է և քաղաքապետ Արգամ Աբրահամյանի վարկանիշը:
Արտաշատի տեղեկատվության ազատության կենտրոնը այս համատեքստում իրականացրել է սոցիոլոգիական հարցում, որին մասնակցել են Արտաշատ քաղաքի 1000 չափահաս բնակիչներ:
Քաղաքում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ
45,5 տոկոսը կարծում է, որ քաղաքը դարձել է ավելի բարեկարգ և մաքուր
30 տոկոսը կարծում է, որ քաղաքապետարանն ավելի հասանելի է դարձել
12,25 տոկոսը կարծում է, որ ակտիվացել է մշակութային և մարզական կյանքը
12,25 տոկոսը կարծում է, որ քաղաքում որևէ դրական փոփոխություն տեղի չի ունեցել
Ինչպիսի՞ն է քաղաքապետի վարկանիշը
79 տոկոսը կարծում է, որ քաղաքապետի վարկանիշը բարձր է
14 տոկոսը կարծում է, որ քաղաքապետի վարկանիշը չի տարբերվում իր նախորդների վարկանիշից
6,1 տոկոսը կարծում է, որ քաղաքապետի վարկանիշը ցածր է
Արտաշատի մամուլի ազատության կենտրոն