Ինչու է պետք հրաժարվել կրծկալներից
LifeԳիտնականները վերջին շրջանում ավելի հաճախ են արտահայտում այն գաղափարը, որ կանայք պետք է հրաժարվեն մշտապես կրծկալ կրելու սովորույթից: Այս թեմայի վերաբերյալ հերթական եզրակացությունն է հայտնել բրիտանացի բժիշկ Սեթ Ռանկինը՝ գրում է segodnya.ua-ը:
Ռանկինը հայտարարել է, որ կանայք ոչ մի դեպքում չպետք է քնեն կրծկալով: Կրծկալով քնելը կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա, քանի որ կանանց մարմնում անընդհատ ճնշում է առաջանում ավիշային հանգույցների վրա:
«Անգամ ոչ շատ ձիգ կրծկալը կարող է խոչընդոտել արյան ազատ շրջանառությանը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է իշեմայի և քրոնիկ բորբոքային պրոցեսների»,- նշել է Ռանկինը: