Հայերեն

Կուտակայինի մասին՝ հնարավորինս պարզ

Տնտեսություն
Բաբկեն Թունյան
 

 

 

Տնտեսությանն առնչվող ամենակարևոր հարցերից մեկը, որը վերաբերում էր հեղափոխությունից հետո ձևավորված նոր կառավարությանը՝ հետևյալն էր՝ կառավարությունը կհետաձգի՞ արդյոք կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրումը (որը պետք է ուժի մեջ մտնի հուլիսի 1-ից), թե՞ կհետաձգի այն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ով «Դեմ եմ» շարժման առաջնորդներից էր, իր նշանակումից կարճ ժամանակ անց հայտարարեց, որ պարտադիր բաղադրիչը կհետաձգվի 1 տարով՝ օրենքի հետ կապված հարցերը քննարկելու և այն առավել ընդունելի դարձնելու համար։ Ավելին, նախարարությունն անգամ օրենսդրական փոփոխության նախագիծ պատրաստեց և հրապարակեց այն edraft.am կայքում։

Սակայն ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից պարզ դարձավ, որ պարտադիր բաղադրիչը չի հետաձգվի։ «Ոլորտի ամենահեղինակավոր մասնագետները պնդում են, որ այս պրոցեսն անցել է անդառնալիության կետը՝ ռուսերեն точка невазврата: Եվ տվյալ խնդրի շուրջ որոշում կայացնելիս՝ մենք պետք է հաշվի առնենք ռիսկերը, որոնք ոչ միայն երկարաժամկետ, այլև կարճաժամկետ առումով կարող են աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար»,- ասաց նա։

Սա նշանակում է, որ այսօրվա դրությամբ կուտակային բաղադրիչին մասնակցող շուրջ 200 000 հոգուն կավելանան ևս 80 000 աշխատողներ, որոնք ծնվել են 1974թ. հետո։

Փաստը, սակայն, այն է, որ բնակչությունն իրազեկվածություն պակաս ունի և այնքան էլ լավ չի պատկերացնում՝ ինչ է կուտակային կենսաթոշակային համակարգը, և ինչու է այդ ռեֆորմն անհրաժեշտ։

Սկսենք երկրորդ հարցից՝ ինչո՞ւ ՀՀ-ում պետք է անցկացվի այս ռեֆորմը՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է երկրի ղեկին։ Ամենակարճ պատասխանը հետևյալն է՝ Հայաստանի հասարակությունը ծերացող հասարակություն է։

Այսինքն, ծնելիության նվազման և կյանքի տևողության երկարացման արդյունքում՝ թոշակառուների կշիռը բնակչության մեջ աճում է, երիտասարդներինը՝ նվազում։ Սա նշանակում է, որ ծերերին արժանապատիվ թոշակ վճարելու հնարավորությունները գնալով նվազում են։ Պարզ ու պայմանական օրինակ բերենք։ Պատկերացրեք՝ մի փոքրիկ երկիր, որտեղ կան 1000 վարձու աշխատողներ և 500 թոշակառուներ։ 1000 հոգու վճարված հարկերի հաշվին թոշակառուները թոշակ են ստանում։ Այսինքն՝ յուրաքանչյուր 2 աշխատող հոգում են մեկ թոշակառուի կարիքները։

Այս համակարգը, որն այժմ գործում է Հայաստանում, կոչվում է սերունդների համերաշխության սկզբունք կամ py as you go: Հիմա պատկերացրեք՝ այդ մեր պատկերացրած փոքր երկրում 10 տարի անց ինչ-ինչ պատճառներով (ցածր ծնելիություն, արտագաղթ և այլն) բնակչության տարիքային կազմը փոխվում է՝ ունենք 700 թոշակառու և 700 աշխատող։

Յուրաքանչյուր աշխատողին արդեն բաժին է ընկնում մեկ թոշակառու։ Սա նշանակում է, որ կամ պետք է տարեցները շատ ցածր թոշակ ստանան, որը բավարար չի լինի անգամ նվազագույն կարիքները հոգալու համար, կամ էլ պետք է աշխատողների հարկը կտրուկ ավելանա, ինչը նույնպես ցանկալի չէ։ Հայաստանում, ինչպես և շատ այլ երկրներում, վերը նկարագրվածն իրականություն է՝ աշխատողների և թոշակառուների հարաբերակցությունը փոխվում է՝ հօգուտ վերջիններիս։ Ու ըստ գնահատականների՝ այդ խզումը գնալով խորանալու է։ Սա նշանակում է, որ 20-30 տարի հետո կա՛մ մեր թոշակառուները կոպեկներ են ստանալու (ինչպես այսօր), կա՛մ դրա միակ այլընտրանքը լինելու է հարկային բեռի ավելացումը։

Իսկ ինչպե՞ս լուծել այս խնդիրը։

Աշխարհի շատ երկրներ՝ որպես այդ խնդրի լուծում, հանգել են հենց կուտակային համակարգին։ Այսինքն՝ յուրաքանչյուր մարդ իր աշխատավարձից որոշակի տոկոս կուտակում է իր կենսաթոշակային հաշվին և թոշակի անցնելուց հետո ստանում կենսաթոշակ՝ ըստ իր կուտակած գումարի։ Կարճ ասած, յուրաքանչյուր մարդ ինքն է հոգում իր ապահով ծերության հարցը՝ աշխատելու տարիներին։

Պատկերավոր ասած, սա գրեթե նույնն է, որ, օրինակ, 100 հազար դրամ ստացողն ամեն ամիս 5000 դրամ դնի «բանկայի» մեջ և բացի այն միայն թոշակի անցնելուց հետո։ 20 տարի կուտակելուց հետո նա բանկայում կունենա 1,2 մլն դրամ։ Ու եթե աչքի տակ ունենա, որ դեռ 10 տարի ապրելու է, ինքը պետք է ամեն ամիս 10 հազար դրամից ավելի չվերցնի այդ բանկայից։ Սակայն սա դեռ ամբողջությամբ կուտակային համակարգը չէ, որովհետև կա մի շատ կարևոր պահ՝ փողն արժեզրկվում է։ Այսօրվա 5000 դրամն ու 20 տարի հետոյի 5000 դրամը նույն արժեքը չունեն։

Եթե ընդունենք տարեկան միջին գնաճը 3%, ապա այսօրվա 5000 դրամը 20 տարի հետո իր գնողունակությամբ հավասար է լինելու 8-9 հազար դրամի։ Կամ՝ 20 տարի ամսական 10 հազար դրամն իր գնողունակությամբ հավասար է լինելու այսօրվա 6 հազար դրամին, և դրանով ընդհանրապես հնարավոր չի լինելու յոլա գնալ։ Ու ենթադրենք, 100 000 դրամ ստացող մեր հայրենակիցը որոշում է ամենաապահով տարբերակով՝ 5000 դրամը ոչ թե դնել բարձի տակ, այլ ձևակերպել որպես բանկային ավանդ՝ կուտակվող տոկոսներով։ Այսինքն, չի քնեցնում փողը։

Ա՛յ սա արդեն մոտենում է կուտակային համակարգի տրամաբանությանը։ Սակայն կոնկրետ ՀՀ-ում պետությունը նրան ավելի շահավետ պայման է առաջարկում։ Ասում է՝ բանկում դնելու փոխարեն՝ 5000 դրամ տուր պրոֆեսիոնալ կառավարչին, 5000 դրամ էլ մենք մեր կողմից կավելացնենք։ Կառավարիչը քո գումարը կներդնի տարբեր ներդրումային գործիքներում և եկամուտ կապահովի քեզ համար։

Ընդ որում, տոկոսներ կգան ոչ թե 5 հազար դրամների, այլ՝ 10 հազար դրամների վրա։ Ու այդ տարբերակով երբ դու գնաս թոշակի, կստանաս քո աշխատավարձի 60-70%-ին համարժեք թոշակ։ Բայց ուշադրություն, գնաճով ճշգրտված. ոչ թե 60-70 հազար դրամ, այլ այնքան գումար, որը 20-30 տարի հետո համարժեք կլինի այսօրվա 60-70 հազարին։ Թվում է՝ շահավետ առաջարկ է, սակայն քաղաքացին չի համաձայնում։ Ինչո՞ւ։ Որովհետև չի վստահում պետությանը։ Հետո կառավարությունը փոխվում է, սակայն քաղաքացին կրկին դեմ է։ Ինչո՞ւ։ Որովհետև կարծում է, որ այդ կառավարիչներն իրենց գումարներն արդյունավետ չեն կառավարի կամ վատագույն դեպքում՝ «կքցեն» իրենց։

Նրանց ապացուցում են, որ կառավարիչները չափազանց լուրջ միջազգային ընկերություններ են, որոնց հեղինակությունը 100 անգամ ավելի թանկ արժի, քան ՀՀ կենսաթոշակային ֆոնդերում հավաքված ամբողջ գումարը։ Բացի այդ, նրանք պրոֆեսիոնալներ են և գիտեն հաշվարկել ռիսկերը։ Ու վերջապես, նրանք կրում են ֆիդուցիար պատասխանատվություն, այսինքն՝ պարտավոր են ակտիվները կառավարել առավելագույնս արդյունավետ, այնպես՝ ինչպես կկառավարեին սեփական փողերը։

Քաղաքացին սրան էլ է հավատում, սակայն դեմ է։ Ասում է, որ գաղափարը լավն է, սակայն իր եկամուտն այսօր քիչ է՝ հազիվ է ծայրը ծայրին հասցնում և չի կարող իր առանց այն էլ չնչին աշխատավարձից 5% խնայել իր ծերության համար։ Պետությունն այս հարցում էլ է ընդառաջ գնում և հայտարարում, որ պատրաստ է նվազեցնել եկամտային հարկի դրույքաչափը, որպեզի քաղաքացին լրացուցիչ բեռ չզգա։

Թվում է՝ այսքանից հետո դիմադրելու պատճառ չկա։ Բայց արի ու տես, որ ընդդիմացողներ կան, ու դա բնական է։ Ոչ ոք չի սիրում պարտադրանք, թեկուզ, եթե պարտադրելը լավ բան է։ Բոլոր ծխողները գիտեն, որ ծխելը վատ բան է, բայց ընդդիմանում են, երբ կառավարությունը ցանկանում է արգելել ժամանցի վայրերում ծխելը։ Նույն կերպ՝ աշխատող քաղաքացին ասում է՝ կուտակային համակարգը լավ բան է, սակայն ինձ մի պարտադրեք, եթե հարմար գտնեմ, ինքս կմիանամ։

Ու պետությունն արդեն գնում է ոչ պոպուլյար քայլի՝ օրենքով պարտադրում է քաղաքացուն 5% խնայել։ Ինչո՞ւ, ո՞րն է պետության շահագրգռվածությունը։ Բանն այն է, որ ֆինանսական բլոկի կառավարիչները շատ լավ գիտեն մարդու հոգեբանությունը և գիտեն, որ դժվար թե յուրաքանչյուր վարձու աշխատող ամեն ամիս ինքնակամ 5% կուտակի և ձեռք չտա մինչև թոշակի անցնելը։ Գիտեն նաև, որ յուրաքանչյուր մարդու համար այսօր փաստացի ունեցած ակտիվն ավելի մեծ արժեք ունի, քան վաղվա ավելի մեծ արժեքը։ Ու ամենակարևորը՝ գիտեն, որ նույն քաղաքացին, որն այսօր 5% չի խնայում, վաղը նորմալ թոշակ չի կարողանալու ստանալ ու բողոքելու է։

Հաջորդ կարևոր պատճառն այն է, որ կուտակային կենսաթոշակային համակարգը ոչ միայն տվյալ մարդու, այլ ընդհանուր առմամբ՝ երկրի տնտեսության տեսանկյունից է ձեռնտու։ Այն թույլ է տալիս ունենալ սեփական խնայողություններ, «երկար» ու էժան փողեր, որոնք կարող են ներդրվել տնտեսության մեջ և աճ ապահովել։ Բացի այդ, կուտակային համակարգի ներդրումը մարդուն շահագրգռում է ամբողջությամբ գրանցել իր եկամուտը` ապագայում ավելի մեծ թոշակ ստանալու համար։ Ըստ այդմ, էապես նվազում է ստվերը։

Եվ վերջապես, ինչո՞ւ ցանկալի չէ համակարգի պարտադիր բաղադրիչի հետաձգումը թեկուզ մեկ տարով։ Որովհետև դա կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի միջազգային 2 կառավարիչները հեռանան ՀՀ-ից՝ դրանով լուրջ վնաս հասցնելով Հայաստանի հեղինակությանը՝ որպես վստահելի գործընկեր։

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված