Դեռահասների սպանության գործով մեղադրանք է ներկայացվել դատախազության պաշտոնյային
ԱշխարհԹբիլիսիի Խորավա փողոցում տեղի ունեցած դեռահասների աղմկահարույց սպանության գործով վկաներից մեկի՝ Վրաստանի դատախազության նախկին աշխատակից Միրզա Սուբելիանիի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել՝ հանցանքի մասին չհայտնելու համար, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը:
Սուբելիանիի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել Թբիլիսիի Ներքին գործերի նախարարության կենտրոնական վարչությունում՝ փաստաբան Ինգա Չալարուի ներկայությամբ: Ինչպես փաստաբանը հայտնել է լրագրողներին, Սուբելիանիին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածով:
«Միրզա ՍուԲելիանին խոստովանում է իր մեղքը: Դեռեւս հայտնի չէ, թե ինչպիսի խափանման միջոց կպահանջի մեղադրող կողմը, սակայն մենք չենք համաձայնի ազատության սահմանափակման մասին միջնորդությանը»,- ասել է փաստաբանը: