Նատալյա Օրեյրոն՝ ռուսական գլխազարդով. Ֆուտբոլի առաջնության երգի տեսանյութը
ՍպորտԱնցյալ ամիս Նատալյա Օրեյրոն ներկայացրեց Ֆուտբոլի աշխարհի առաջնության երգը։ Հիշեցնենք, որ առաջնությունն այս տարի Ռուսաստանում է անցկացվելու։ United Bu Love երգը ձայնագրվել է իսպաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։
Եվ ահա երեկ համացանցում արդեն հայտնվել է երգի հոլովակը, որտեղ Նատալյան պարում է ռուսական ազգային տարազով, ճիշտ է, ոչ թե Ռուսաստանում, այլ՝ Ուրուգվայում։
Երգչուհու երկրպագուներն արդեն այն առաջնության ոչ պաշտոնական հիմնն են անվանել։ Հիշեցնենք, որ պաշտոնական հիմնը կատարում են Ուիլ Սմիթը, Էրա Իստրեֆրին և Նիկի Ջեմը։