Ոչնչից փող քերողները․ որքա՞ն գումար է վաստակում Քայլի Ջեները
LifeՔայլի Ջեները, ինչպես եւ Քարդաշյանների ողջ ընտանիքը, հաջող բիզնեսով է զբաղվում: Նրանք կարծես գումար են ստեղծում ոչնչից:
«D’Marie Analytics» հետազոտական ընկերությունը հետազոտություն է անցկացրել եւ պարզել է, թե որքան գումար է աշխատում Քայլի Ջեները սոցցանցերում արված մեկ հրապարակման համար:
Պարզվում է, Instagram-յան մեկ հրապարակման արժեքը Քայլի Ջեների միկրոբլոգում 1մլն. դոլար է: Եւ դա ոչ միայն այն պատճառով,որ նրա հետեւորդները բավականին շատ են (109 մլն.), այլ նաեւ այն բանի համար, որ նրա խորհրդին շատերը անվերապահորեն կհետեւեն:

Նշված գումարը, իհարկե, կարող է նաեւ տատանվել, սակայն, ըստ հետազոտության, Քայլիի տարեկան եկամուտի 20 %-ը գոյանում է գովազդային նյութեր հաշվին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քայլի Ջեները Instagram-ի իր միկրոբլոգում հետեւորդների հետ կիսվել էր հերթական գայթակղիչ լուսանկարներով: Ակնհայտ է, որ Քիմ Քարդաշյանի քույրը գնալով սկսում է նմանվել ավագ քրոջը: