Հայերեն


Ադրբեջանը մոտենում է սահմանին. ինչ է սպասվում

Քաղաքականություն

Լրագիր | Վերջին երկու օրերին սահմանին ադրբեջանական կրակոցներից զոհվել է 1, ծանր վիրավորվել 1 հայ զինծառայող:

Վերջին շրջանում, հարաբերական անդորրից հետո միջադեպերը շատանում են: Բացի այդ, Ադրբեջանը առաջ է տվել դիրքերը Նախիջեւանում, մոտենալով հայկական դիրքերին ու բնակավայրերին:

Զուգահեռ Ադրբեջանում նոր թափ է առել պատերազմի քարոզչությունը: Դրա մի դրվագն էր Նախիջեւանի ուղղությամբ իբր տարածքի գրավումը, որին հայկական կողմը հակադարձեց, թե պարզապես մարդասիրական մոտեցում էին ցուցաբերել եւ թույլ տվել ադրբեջանցիներին այցելել իրենց հարազատների գերեզմանները:

Փորձագետներն ասում են, թե այս քարոզչությունը ներքին լսարանի համար է: Ադրբեջանում ընտրություններն արդեն եղել են, ըստ ամենայնի՝ այդ քարոզչությունը կապված է հայկական կողմի նոր մոտեցման հետ:

Հայաստանի նոր իշխանությունը հայտարարում է, որ չի բանակցելու Արցախի փոխարեն, եւ Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցության սեղան: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն ասել է, որ դեմ չեն, պայմանով, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվեն: Ադրբեջանը համաձայն չէ:

Մինչ այժմ այսպես կոչված բանակցային գործընթացը հայկական կողմը հիմնավորում էր նրանով, որ դրա այլընտրանքը պատերազմն է: 2016-ի ապրիլը բոլորին ակնհայտ դարձրեց, որ բանակցությունն այլընտրանք չէ, բանակցային գործընթացն Ադրբեջանին պետք է այն դեպքի համար, որպեսզի իր հանրության առջեւ հիմնավորի, թե ինչու չի սկսում պատերազմը, իր հերթին՝ բանակցությանը հանդես գա իր իրավունքների դիրքերից:

Հայկական կողմը մինչ այժմ իր իրավունքներից չէր խոսում, այդպիսով պատերազմի ու տարածքի «իրավունքը» զիջելով Ադրբեջանին: Հայկական կողմի նոր մոտեցումը իրավունքները վերադարձնելու մեկնարկ կարելի է համարել, եթե այն որպես նոր դիրքորոշում հստակ ու առարկայական մշակվի ու դրվի միջազգային հանրության սեղանին:

Այս պայմաններում Ադրբեջանը զրկվում է մանեւրի բավական մեծ դաշտից, քանի որ նախկին տրամաբանությամբ ու թեմայով բանակցությունն արդեն չի կարող ներկայացնել որպես իր «հաղթողական» քաղաքականության բաղկացուցիչ: Մնում է պատերազմը կամ պատերազմի հռետորաբանությունը, որը նույնպես խնդրահարույց է, եւ սադրանքների հաճախակիացումը սահմանին:

Ոչ վաղ անցյալի փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի առանց արտաքին հստակ երաշխիքների ու ժամանակին այն կանգնեցնելու վստահության: Հայկական կողմը կարող է փակել այս խնդիրը նպատակային արտաքին քաղաքականությամբ, թույլ չտալու համար նման երաշխիքներ:

Զուգահեռ պետք է վերականգնվի սպառազինության հավասարակշռությունը, ինչի մասին հայտարարել է նոր կառավարությունը: Սակայն ամենակարեւորը Արցախի ժողովրդավարական զարգացումն է, որի մեկնարկը տրվեց Ստեփանակերտում բողոքի ելույթներից հետո: Ժողովրդավարական փոփոխություններն ու արդիականացումն Արցախի ամենակարեւոր՝ Ադրբեջանի հանդեպ քաղաքակրթական առավելության գրավականն է, որը կանխանշելու է թե քաղաքական, թե ռազմական առավելությունն առաջիկա զարգացումներում:

 
 
Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերում
Ամենադիտված