Հայերեն


Արտագաղթը կհանգեցնի պատերազմի․ 1in.am

Հասարակություն

Արտագաղթը Հայաստանի համար շարունակում է մնալ սպառնալիք, ազգային անվտանգության սպառնալիք, ընդ որում` ոչ միայն ուղեղների արտահոսքի առումով: Հայաստանում ներկայումս ուղեղների արտահոսքի խնդիր չէ: Ուր էր, որ արտագաղթի խնդիրը հենց այդպիսին լիներ:

Իրականում խնդիրն ամենևին այդպիսին չէ, քանի որ Հայաստանում ուղղակիորեն առաջանում է մարդկանց ֆիզիկական բացակայության խնդիր, այսինքն` արտահոսում է բնակչությունը, բոլոր կատեգորիաներից, այսինքն` մեր բնակավայրերում ոչ թե մասնագետներ չկան, այլ արդեն ուղղակի բնակվող մարդ չի մնում:

Եթե խնդիրը լիներ միայն ուղեղների արտահոսքը, ապա հնարավոր կլիներ մեկ-երկու ուղեղ գոնե պահել, նրանց փայփայել, այսպես ասած` դրախտային պայմաններ ստեղծել նրանց համար, և նրանք կպահեին երեք միլիոնանոց փոքր հանրապետությունը: Բայց այսօր այդ հանրապետությունն ինքնին դատարկվում է, որքան էլ որ պաշտոնական վիճակագրությունը փորձի գլուխը ջայլամի պես հողի մեջ մտցնել և մարդկանց հաշվել: Եվ թող ցինիկ չհնչի, սակայն պաշտոնական վիճակագրության տվյալներին երբ որ նայում ենք, ապա տպավորություն է ստացվում, որ իսկապես հենց հողի մեջ մտցրած էլ հաշվում են և ստանում նման թվեր: Իրականում սա շատ լուրջ խնդիր է, և ներկայումս պետք է լինի Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը: Ընդ որում` այն պետք է ճանաչվի որպես այդպիսին, այսինքն` օրակարգային այդ հարցը պետք է հենց լինի հասարակական պայմանագրի պես մի բան, երբ բոլորը՝ հանրությունն ու քաղաքական ուժերը պայմանավորվում են քննարկել խնդիրը և գտնել լուծումներ: Այստեղ իրավիճակը հետաքրքիր է:

Արտագաղթը սովորաբար հետևանքն է, ոչ թե պատճառը: Այսինքն` երկրում կան խնդիրներ, կան պատճառներ, որոնք մղում են մարդկանց արտագաղթի: Իսկ նման դեպքերում, այսպես ասած` հանրայնորեն ընդունված մեթոդաբանությամբ, խորհուրդ է տրվում պատճառը քննարկել, ոչ թե հետևանքը, որպեսզի հետևանքի կրկնություն չլինի: Սակայն արտագաղթի պարագայում իրավիճակը երևի թե փոքր-ինչ այլ է, և այստեղ կարելի է քննարկել հետևանքը` պատճառներին հանգելու համար: Բանն այն է, որ արտագաղթի պատճառները Հայաստանում բազմազան են: Շատ դժվար է ասել, թե մարդիկ կոնկրետ այս կամ այն պատճառի համար են հեռանում: Մարդիկ հեռանում են սոցիալական անարդարության համար, մարդիկ հեռանում են իրավական անարդարության համար, մարդիկ հեռանում են մշակութային դեգրադացիայի համար, հեռանում են մրցակցության բացակայության և ստեղծագործական ազատությունների միջավայրի բացակայության համար, մարդիկ հեռանում են պարզապես հոգեպես չդիմանալով հայաստանյան իրավիճակին, ամենաթողությանը, անտարբերությանը, զոռբայությանն ու ուժն է ծնում իրավունք սկզբունքի առաջացրած անպատժելիությանը:

Պարզելու համար, թե այս պատճառներից որն է գերակա, պետք է իրականացնել համապարփակ սոցիոլոգիական հետազոտություն, հասկանալ արտագաղթի կառուցվածքը, հասկանալ, թե որտեղից է պետք սկսել դրա դեմ պայքարը, առաջին հերթին որ ուղղությամբ է պետք ձեռնարկել անհապաղ միջոցառումներ: Երբ մենք հանրայնորեն կոնսենսուսի գանք արտագաղթի պատճառների կառուցվածքի շուրջ, ապա թերևս կարող ենք նաև հստակորեն ձևակերպել մեր հասարակական-քաղաքական կյանքի օրակարգի մյուս կետերը, որոնք արդեն ընդունելի և ճանաչելի կլինեն ինքնաբերաբար: Այսինքն` թող տարօրինակ չհնչի, սակայն արտագաղթ երևույթի մեջ մեզ համար արդյունավետ կարող են լինել ոչ միայն տրանսֆերտները, որոնք գոնե օգնում են Հայաստանի տնտեսությանը շնչել մի քիչ և թույլ են տալիս Հայաստանը փրկել սնանկությունից, այլ նաև արտագաղթը, այսպես ասած, արդյունավետ կարող է լինել նաև հանրային համախմբվածության տեսակետից, դառնալով հասարակական-քաղաքական օրակարգի ճառագայթող ելակետ:

Գուցե տարօրինակ է, բայց եթե մեր միտքն ու կամքը պետք է համախմբվի գոնե այդ սպառնալիքի պարագայում, ապա թող լինի այդպես, եթե պետք է դրա գնով կանխենք կործանարար ընթացքը: Ի վերջո, հայտնի բան է, որ ազգին, ժողովրդին, հասարակությանը միավորում է պատերազմը, արտաքին սպառնալիքը: Արտագաղթը այդ առումով ոչ պակաս պատերազմ է կամ սպառնալիք, որը հանգեցնելու է նաև պատերազմի, երբ մենք թուլանանք վերջնականապես: Դրա համար էլ գուցե չարժե համախմբվելու համար սպասել պատերազմի, այլ արժե գուցե համախմբվել արդեն այժմ, որ արտագաղթ երևույթը պատերազմի չհանգեցնի: Բանն այն է, որ այդ դեպքում մեծ հաշվով, արդեն բացարձակապես հետաքրքիր չէ, թե ինչ հետևանքներ կարող է կրել մեր հակառակորդը կամ թշնամին, որովհետև դա մեզ համար չի կարող մխիթարություն լինել: Թշնամու հետ «ընկերովի» կործանումը «հարսանիք» չէ, որովհետև մեզ համար թանկ է մեր պետության ճակատագիրը, մեզ համար թանկ է մեր հայրենիքը, ու մենք մտածում ենք մեր պետության և հայրենիքի անվտանգության համար: Հետևաբար, մենք չպետք է թույլ տանք, որ բանը հասնի պատերազմին, որ մեր թուլացումը հասցնի պատերազմի: Ուրեմն, անհրաժեշտ է իսկապես ձեռնամուխ լինել այդ հարցերի լրջագույն քննարկմանը:

1in.am

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված