Վաղուց հայտնի է, որ ճարպակալումը բազմաթիվ վտանգավոր հիվանդությունների, այդ թվում` քաղցկեղի առաջացման պատճառ է դառնում: Եվ հիմա գերմանացի գիտնականները հայտնում են, որ ճարպակալումը կարող է նաև ուղեղի ուռուցքի` մինինգիտի առաջացման պատճառ հանդիսանալ:
Գիտնականները նման եզրակացության են եկել ավելի քան երեք հազար մարդու տվյալներն ուսումնասիրելուց հետո: Նրանք միանշանակ եկել են այն համոզմանը, որ ավելորդ քաշը մինինգիտով հիվանդանալու հավանականությունը մեծացնում է ավելի քան 21% տոկոսով, իսկ ճարպակալումն այդ տոկոսը բարձրացնում է 57%-ով:
Հետաքրքիր է նաև, որ պարբերական ֆիզիկական վարժությունների ժամանակ այդ ռիսկը նվազում է 27 տոկոսով: