Ծերության հետ կապված խնդիրների ամերիկյան Ազգային ինստիտուտի մի խումբ գիտնականներ պարզել են, որ կաթնասունների մոտ սոված մնալու արդյունքում մեծանում են ճանաչողական ունակությունները:
Փորձարկումներն արվել են մկների վրա, որոնց պարբերաբար չեն կերակրել: Արդյունքում, սոված մնալու յուրաքանչյուր երկրորդ օրվանից մկների մոտ նկատվել է առավել մեծ զգոնություն, շրջապատի նկատմամբ ուշադրության աճ:
Պարզվել է, որ պատճառը գլխուղեղի սպիտակուցների քանակի ավելացումն է, որը նպաստում է այդ հատկանիշների սրմանն՝ առաջանալով սովի արդյունքում: Գիտնականները պարզել են, որ 10-14 ժամ սոված մնալուց հետո օրգանիզմն սկսում է այրել ճարպերն, ինչի արդյունքում էլ առաջանում են գլխուղեղի աշխատանքը բարելավող այդ սպիտակուցները: