Նոր նշանակումներ
Քաղաքականություն
Լուսանկարում՝ Սասուն Խաչատրյանը
Կառավարությունը հունիսի 11-ի արտահերթ նիստում Սասուն Խաչատրյանին
(լուսանկարում) Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ
նշանակելու մասին որոշում կկայացնի:
«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի
«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի
1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Սասուն Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության հաուկ
քննչական ծառայության պետ՝ 6 տարի ժամկետով»,- նշված է նախագծում:
Սասուն Խաչատրյանը զբաղեցրել է Արաբկիրի եւ Քանաքեռ-Զեյթուն,
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Երեւանի դատախազի պաշտոնները։
Նշվում է, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելու է
Նշվում է, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելու է
Ավետիք Էլոյանը:
Ճարտարապետ Ավետիք Էլոյանն 2002թ-ին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ,
Ճարտարապետ Ավետիք Էլոյանն 2002թ-ին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ,
որտեղ մինչեւ այժմ շարունակում էր իր աշխատանքային գործունեությունը։ Էլոյանը
հեղինակ է Չիկագոյում կառուցված բնակելի երկնաքարերի, Սան Ֆրանցիսկոյի Բրիջ
եւ Լոս Անջելեսի Բեյ կամուրջների եւ մի շարք այլ հայտնի կառույցների նախագծերի։