Հոգևոր օլիգարխիան կամ 6 եպիսկոպոս մի գյուղից. Կաթողիկոսի հրաժարականի ասպեկտները
ՀասարակությունԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջողները Sputnik Արմենիային պատմել են հոգևոր իշխանությունում տիրող բարքերի մասին։ Կաթողիկոսի համագյուղացի եպիսկոպոսը դրանք «անառողջ մոտիվացիներ» է համարում։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունն արդեն 5 օր է, ինչ բողոքի ակցիաներ է անցկացնում և պահանջում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը, ինչն ինքնանպատակ չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց նախաձեռնության անդամ Գևորգ Յազիչյանը` նշելով, որ իրենց պահանջն ուղղված է եկեղեցու բարեկարգմանը, քանի որ 18.5 տարվա գործունեությամբ Գարեգին Բ-ն, նրա խոսքով, ապացուցել է, որ իրենից անիմաստ է բարեկարգում ակնկալել։
«Եկեղեցիներ կառուցելը բարեկարգում չէ, մարդկանց հոգիները պետք է բարեկարգել, և առաջինը իրենք պետք է բարեկարգվեն։ Մենք տեսնում ենք, որ այսօր բարձրաստիճան հոգևորական դասի բազմաթիվ ներկայացուցիչներ մեղադրվում են` և փաստարկված, անբարոյականության, բազմակնության, բիզնեսի մեջ ընդգրկվածության և այլ բաների համար։ Մենք ուզում ենք, որ այսպիսի երևույթներ չլինեն»,- ասաց Յազիչյանը։
Մեր զրուցակիցը համեմատություն է անում Հայաստանի աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների միջև`նշելով, որ ինչպես Սերժ Սարգսյանն աշխարհիկ օլիգարխիկ բուրգի գագաթն էր, այնպես էլ կաթողիկոսը` հոգևոր ոլորտի։
մանրամասն՝ կայքում