Փողերի լվացման աներևակայելի հնարքներ . ոստիկանությունը պարզում է
ՀասարակությունՀայաստանի ոստիկանությունն ի գիտություն է ընդունել երևայան N16 և N19 պոլիկլինիկաներում չարաշահումների մասին հայտարարությունները, երկուշաբթի լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության ղեկավարը Երևանի ավագանիների խորհրդում։
Երևանի ավագանիների խորհրդում «Ելք» խմբակցության ներկայացուցիչներ Դավիթ Խաժակյանը և Թեհմինա Վարդանյանը մայիսի վերջում ստացված ահազանգերի հիման վրա ստուգումներ են կազմակերպել N16 (Քանաքեռ–Զեյթուն) և N19 (Մալաթիա–Սեբաստիա) երևանյան պոլիկլինիկաներում։ Նշված պոլիկլինիկաներում կոռուպցիայի և անօրինական գործունեության հայտնաբերված փաստերով նրանք դիմումներ են ներկայացրել ոստիկանություն։
«Ստացված ահազանգերի հիման վրա իսկապես մի շարք իրավախախտումներ են հայտնաբերվել այդ երկու պոլիկլինիկաներում։ Դա ոչ միայն տնօրենների կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահումներն են, այլ նաև պոլիկլինիկայի աշխատողների կողմից սեփական շահույթ ստանալու նպատակով աշխատանքի օգտագործումը»,– ասաց Խաժակյանը։
Նրա խոսքով, N16 պոլիկլինիկայում հայտնաբերվել են մի քանի ֆիկտիվ պաշտոններ, որոնք ամրագրված են եղել տնօրենի բարեկամներին 100 հազարական (մոտ $205) դրամ աշխատավարձով։
«Հայտնաբերվել են արձակուրդայինների, աշխատավարձի պահման և այլ դեպքեր, որոնց արդյունքում տարեկան յուրացվել է մոտ 1 մլն (մոտ $2075) դրամ»,– ասաց նա։
Նա հայտնեց նաև, որ թիվ 19 պոլիկլինիկայում փողերի լվացումն իրականացվել է մամոգրաֆիայի չաշխատող սարքի միջոցով։
«Այդ պոլիկլինիկայում սահմանվել է բժիշկների ներքին հարկ։ Եթե բժիշկը չի կարողացել հավաքել պացիենտներից նշված գումարը, ապա վճարել է իր աշխատավարձից։ Ուղղակիորեն այդ փողերը տնօրենին չեն տրվել` ուշադրություն չգրավելու համար, այլ յուրացվել են մամոգրաֆիայի սարքով պրոցեդուրների միջոցով»,– ասաց նա։
Վարդանյանն իր հերթին հայտնեց, որ երկու նշված պոլիկլինիկաների իրավիճակը հունիսի 8–ից հանրապետության Առողջապահության վերահսկողության ներքո է։