Հայերեն


Երեւանում բացվել է IQOS վաճառքի եւ սպասարկման խանութ (լուսանկարներ)

Հասարակություն

Երեւանում IQOS սարքերը կունենան մասնագիտացված խանութ՝ վաճառքի եւ հաճախորդներին սպասարկելու համար: Մինիմալիստական դիզայնով եւ առավելագույն հարմարավետությամբ խանութը, որտեղ կարելի է սարքը ձեռք բերել, փորձել եւ հետաքրքրող բոլոր հարցերով խորհրդատվություն ստանալ, տեղակայված է «Դալմա Մոլի» առաջին հարկում:

Մեկ գավաթ սուրճով եւ IQOS սարքով բազկաթոռում հարմարավետ տեղավորված 35-ամյա Էդգարը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ թունդ ծխող էր, օրական 2 տուփ ծխախոտ էր ծխում: Նրա խոսքով՝ IQOS-ի գործածումը իրեն ծխախոտի օգտագործումը կրճատելու հնարավորություն է տվել, երկրորդ առավելությունը վատ հոտի եւ մոխրի բացակայությունն է: Նա խոստովանեց, որ ցանկանում է ծխելը թողնել, եւ հույս ունի, որ IQOS-ը այդ նպատակին հասնելու ճանապարհին կդառնա միջանկյալ օղակը:

45 տարեկան Գուրգենը պատմեց, որ դեռեւս 1,5 տարի առաջ իրեն ծննդյան օրը IQOS են նվիրել, եւ այդ օրվանից ինքն այլեւս չի կարողանում սովորական ծխախոտները ծխել: Նա ծխախոտային ստիկերը բերել է արտասահմանից կամ իր համար բերել են այնքան ժամանակ, մինչեւ Philip Morris–ը սկսեց պաշտոնապես վաճառել ստիկերն ու սարքերը Հայաստանում: Նա նույնպես առավելությունների թվում նշեց վատ հոտի, ծխի եւ մոխրի բացակայությունը:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց Կորպորատիվ հարցերով հաղորդակցության գործադիր Տաթեւիկ Հովհաննիսյանը, «Դալմա Մոլում» եւ Երեւանի մի քանի խանութներում IQOS սարքերի վաճառքը  մեկնարկել է 2018 թվականի մարտի 1-ից, սակայն Philip Morris ընկերության ներկայացուցիչների համար բավական անսպասելիորեն հայկական շուկայում աճող պահանջարկը գերազանցել է առաջարկը: «Խանութի բացումը մեր պատասխանն է հաճախորդների կողմից աճող պահանջարկին: Մենք, իհարկե, ծրագրել էինք, սակայն նույնիսկ մեր ամենալավատեսական կանխատեսումներում չէինք կարող ենթադրել նման պահանջարկ»,- ասաց նա:

Խանութի բացման օրը՝ հունիսի 10-ին, հաճախորդներին խորհրդատվություն են տրամադրել Philip Morris ընկերության հայկական ներկայացուցչության ղեկավարները: «Այսօր Philip Morris-ի համար ելակետային եւ ամենակարեւոր խնդիրը հաճախորդի պահանջմունքները հասկանալը եւ դրանց լուծում տալն է: Ուստի ղեկավարությունը որոշել է հաճախորդների հետ անձամբ շփվել եւ հասկանալ, թե նրանք ինչ պահանջմունքներ ունեն»,- ասաց Տաթեւիկ Հովհաննիսյանը: Նա հիացած է հայ օգտատերերով, որոնք այնքան գրագետ են, որ բարձրաձայնում են խնդրի մասին, լուծումներ առաջարկում, դեռ բիզնես ծրագիր էլ կազմում: «Մեր միջին վիճակագրական հաճախորդը այսօր կարող էր ե՛ւ փորձագետ է, ե՛ւ աուդիտոր, ե՛ւ խորհրդատու, ե՛ւ բիզնեսի պլանավորման մասնագետ»,- ասաց նա:

Տաթեւիկ Հովհաննիսյանի խոսքով՝ ինովացիաների հանդեպ Հայաստանի բնակչության դրսեւորած հետաքրքության շնորհիվ Philip Morris ընկերությունը մտադիր է մոտ ապագայում Ինժեներական համալսարանում Գիտահետազոտական կենտրոն ստեղծել, որը աշխարհում երրորդը կլինի Շվեյցարիայից եւ Սինգապուրից հետո: Ընկերությունը ինովացիոն մշակումների 3 հազար պատենտ ունի եւ նորագույն տեխնոլոգիաների մեջ արդեն կատարել է գրեթե 4,5 մլրդ-ի ներդրումներ: «Հետաքրքիր է նաեւ, որ  Philip Morris ընկերությունը իր պատմության մեջ առաջին անգամ ներդրում է կատարել կրթության ոլորտում՝ Երեւանի պետական համալսարանում ընկերության աջակցությամբ մեկնարկել է տվյալագիտություն մագիստրոսական ծրագիրը», – ասաց նա։

Տաթեւիկ Հովհաննիսյանը հավելեց, որ IQOS-ը բացառապես դիրքավորվում է որպես սարք՝ ծխող չափահասների համար, որոնք ցանկանում են նվազեցնել ծխախոտից ստացված վնասը, իսկ հեռանկարում՝ ընդհանրապես թողնել ծխելը: Philip Morris-ն ուղղված չէ դեռահասների լսարանին եւ նրանց, ովքեր չեն ծխում, եւ եթե խանութ ծնողներ են գալիս իրենց երեխաներին հետ, ապա վաճառքի մենեջերները զբաղեցնում են երեխաներին, ընդ որում՝ խանութի տարածքից դուրս, մինչ ծնողներն այնտեղ կլուծեն իրենց հարցերը:

«Ծխելը վնասակար է առողջության համար, եւ մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ առողջության համար ռիսկերի վերացման լավագույն լուծումը ծխախոտի ցանկացած արտադրանքից հրաժարվելն է: Միեւնույն ժամանակ, ըստ ԱՀԿ-ի, այսօր աշխարհում մոտ 1 միլիարդ ծխող կա, իսկ 2025 թվականին այդ թիվը կհասնի 1,1 միլիարդի: Նրանց այլընտրանք է հարկավոր, եւ Philip Morris-ն առաջարկում է այդ այլընտրանքը՝ ծխախոտի տաքացում՝ այրման փոխարեն: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ IQOS-ն օգտագործելիս գոլորշու մեջ միջինում 90 տոկոսով ավելի քիչ վնասակար նյութեր կան, քան ծխելու դեպքում»,- ասաց նա:

Philip Morris Հայաստան ընկերության առեւտրային ակտիվության պլանավորման մենեջեր Վլադիմիր Մելնիկովը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Philip Morris ընկերությունը մոտ տաս տարի առաջ է սկսել ինովացիոն արտադրանքներ մշակել, որոնք ծխելու լավագույն այլընտրանքն են: IQOS-ն առաջին նման արտադրանքն է, սակայն ընկերությունն աշխատում է նաեւ այլ հարթակների ուղղությամբ:

«IQOS-ը ծխելու լավագույն այլընտրանքն է, քանի որ դրանում առկա է ոչ թե ծխախոտի այրման, այլ տաքացման պրոցես: Արտադրված աէրոզոլում 90-95 տոկոսով պակաս վնասակար նյութեր կան, քան այրվելիս ծխախոտի ծխի մեջ»,- ասաց նա՝ հավելելով, որ «եթե մարդը ցանկանում է հոգ տանել իր առողջության մասին, ապա պետք է հրաժարվի ցանկացած ծխախոտային արտադրանքից»:

 

 

«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ
Ամենադիտված