Ադրբեջանցիների այցը Գյուննութի գերեզմաններ. ինչ է կատարվել իրականում․ տեսանյութ
ԱշխարհԻնչպես արդեն տեղեկացրել էինք, ադրբեջանական մամուլում տեղեկություններ էին ակտիվորեն տարածվում, իբրև Նախիջևանի ուղղությամբ գրավել են 11․000 հա և տարածքների վերահսկողությունը հայկական զինված ուժերից անցել է Նախիջևանի առանձին համազորային բանակին։
ArmLur.am-ը հայտնել էր, որ, օրեր առաջ Ադրբեջանը դիմել է, և հայկական զինուժը թույլատրել է ադրբեջանական կողմին մոտ 3 մեքենայով մտնել ավերակ Գյուննութ գյուղի հարավային մաս, որտեղ գերեզմաններն են, աղոթել, լուսանկարվել և հեռանալ։ Բայց, ինչպես երևում է, հայկական զինուժի մարդասիրական քայլը հերթական անգամ ազերիներն այլ կերպ են փորձում մատուցել։ Իրականում ArmLur.am-ի աղբյուրները հայտնում են, որ Նախիջևանի հատվածում իրավիճակը ամբողջությամբ վերահսկելի է հայկական զինուժի կողմից։
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր սոցցանցի իր էջում ներկայացրել է այդ այցի տեսանյութը` գրելով. «Նկարահանված է հայկական դիրքերից, այն դիրքից, որը լիարժեք վերահսկողություն ունի գյուղի ավերակների նկատմամբ»: