Դեպք Վազգեն Սարգսյանի ղեկավարման տարիներից
ՀասարակությունԱշոտ Ասատրյանը գրում է․
Մի օր նախարար Սարգսյանը, սովորության համաձայն, այցելում է զորամասերից մեկը: Այն ժամանակ զինվորների գոտիների վրա գրված էր ՀԲ՝ «Հայկական բանակ»: Երբ գունդը շարված է լինում շարահրապարակում, նախարարը մոտենում է զինվորներից մեկին ու հարցնում՝ «Տղա ջան, գոտուդ վրա գրվածը ի՞նչ է նշանակում», զինվորը առանց երկար-բարակ մտածելու պատասխանում է՝ «Հասնենք Բաքու, պարոն նախարար»: Վազգենը ժպտում, հետո շնորհակալություն է հայտնում գնդի հրամանատարին՝ դուխով զինվորներ դաստիրակելու համար: Գնդի հրամանատարն այն ժամանակ գնդապետ Սեյրան Սարոյանն էր: