Ամերիկացի գիտնականները խոսել են ատամի խոզանակների վնասակարության մասին։ Մասաչուսեթսի համալսարանի մասնագետները կատարել են ուսումնասիրություն ու պարզել, որ ատամների մաքրումից հետո ատամի խոզանակի վրա դեռ երկար ժամանակ՝ մոտ 14 օր, մնում են տրիկլոզանի մոլեկուլները, որոնք առկա են ատամի մածուկների մեջ։
Մասնագետները նշում են, որ այսպիսով ատամի խոզանակ օգտագործող մարդիկ ենթարկվում են տրիկլոզանի չվերահսկվող չափաբաժնի ազդեցության, որը կարող է վնաս հասցնել առողջությանը։
Ավելի վաղ գիտնականները բացահայտել էին, որ տրիկլոզանը քայքայում է հորմոնները, ինչպես նաև ամրապնդում է օրգանիզմի դիմադրողականությունը հակաբիոտիկների նկատմամբ ու նպաստում գերկայուն բակտերիաների առաջացմանը, որոնք հնարավոր չէ ոչնչացնել։