«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացչությունը բացում է առաջին IQOS խանութը Երևանում
Հասարակություն
Նորաբաց խանութի մասին
80 քառակուսի մետր տարածքով բավականին ընդարձակ ու միևնույն ժամանակ հարմարավետ IQOS առաջին խանութը Հայաստանում տեղակայված է Դալմա Գարդեն Մոլում։ Խանութի բացումը հաջորդ նշանակալի քայլն է երեք ամիս առաջ Հայաստանում IQOS վաճառքի պաշտոնական մեկնարկից հետո։
Շաբաթվա բոլոր օրերին բաց Երեւանի IQOS խանութն իր հաճախորդներին կառաջարկի բարձրակարգ սպասարկում և անհատական մոտեցում։ Խանութում ներկայացված է տեխնոլոգիան իրական թութունի հետ միաձուլման արդյունքում ստացված սիներգիայի պատմությունը: Պրոդուկտով հետաքրքրված չափահաս ծխողները կարող են ծանոթանալ իրական թութունը նոր ձևով օգտագործելու ծիսակարգին, վայելել IQOS-ի ամբողջական փորձն ու ստանալ համալիր սպասարկում: Նորաոճ օգտվողների համար էլ հետարքրքություն կգտնվի, խանութի անհատականացման գոտում հաճախորդները հնարավորություն կստանան ընդգծելու իրենց սարքի յուրահատկությունը գերժամանակակից եւ գունագեղ աքսեսուարներով:
Երևանի IQOS խանութը մինիմալիստական է, բնական փայտե տարրերով ինտերիերում: Խելացի դիզայնի մանրամասները՝ ներառյալ ֆոնային լուսավորությունը, խանութում ստեղծում են ժամանակակից հարմարավետ միջավայր:
Ի՞նչ է IQOS-ը․
IQOS-ի հիմքում առաջատար էլեկտրոնային համակարգ է, որը, առանց ծխախոտն այրելու, այն տաքացնում է մինչև գոլորշի առաջանալու ջերմաստիճանը։ IQOS-ը չափահաս ծխողներին առաջարկում է այլընտրանք, որն ի տարբերություն սովորական սիգարետի, հնարավորություն է տալիս վայելել ծխախոտն առանց ծխի, մոխիրի, ինչպես նաև ձեռքերին, մազերին ու հագուստին մնացող տհաճ հոտի։
IQOS-ը մշակվել է Շվեյցարիայում՝ PMI-ի հետազոտությունների և մշակումների կենտրոնում: IQOS-ի տեխնոլոգիան ավելի քան տասնամյակ տևած ուսումնասիրությունների արդյունք է:
2008 թ.-ից ի վեր PMI-ի հետ աշխատել է ավելի քան 430 փորձագետ: Ընկերությունը ներդրել է ավելի քան 4.5 միլիարդ ԱՄՆ դոլար՝ առանց ծխի ապրանքների լայն տեսականի ստեղծելու նպատակով: PMI-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ IQOS-ին ամբողջապես անցում կատարելը ծխողների համար պակաս վնասակար լինելու պոտենցիալ ունի: