Լիա Զախարյանը նոր ֆոտոշարք ունի․ լուսանկարներ
Life
Դերասանուհի Լիա Զախարյանը, որն այս փուլում նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» և Outdance նախագծերում, նոր ֆոտոշարք ունի։ Ինչպես իր ֆոտոշարքերից շատերի դեպքում, այս անգամ ևս Լիան համագործակցել է ընկերուհու` լուսանկարիչ Լունա Դաշյանի հետ։
Լիան հաճախ է նոր ֆոտոշարքեր ներկայացնում։ Վերջին շրջանում դերասանուհին հաճախ է շեշտ դնում ոճային փոփոխության վրա` ցույց տալով, որ կարող է մեկը մյուսից տարբերվող կերպարներով ներկայանալ։
Այս անգամ ընտրել է սպորտային հագուստ և casual ոճ։



