«Եթե ինձ ու Պիպոյին մի պլանկի վրա են դնում, ուրեմն տղա-աղջիկ խառնվել են իրար». գեներալ Մանվել
Հասարակություն«Արթուր Ասատրյանը ո՞վ ա։ Ես մի անգամ եմ կյանքիս մեջ իրան տեսել»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանը՝ խոսելով Դոն Պիպոյաի մասին:
«Ամեն պատահական մարդ ինձ հրավիրի, պիտի հելնեմ էթամ, հա՞։ Կամ եթե հայ ազգը ինձ ու Արթուր
Ասատրյանին նույն պլանկի վրայ ա բերում, ուրեմն աղջիկ տղեն էլ են խառնել իրար։ Ի՞նչ իրավունք ունի իմ հետ հարց ունենա։ Ես լրիվ ուրիշ մարդ եմ, նա ուրիշ մարդ ա», – նշել է նա։
Դիտարկմանը, թե ժամանակին կոնֆլիկտ չի՞ ունեցել Ասատրյանի հետ, Գրիգորյանը նշեց. «Նա իմ հետ կոնֆլիկտ չի կարա ունենա։ Ես իրան օգնել եմ։ Գասպարյան Վովան բռնել էր դատեր, չեմ թողել»։