Վոլգոգրադում «Կապիտան Վեչյորկին» ջերմանավի կցանավի հետ զբոսանքների համար նախատեսված կատամարանի բախման հետեւանքով զոհվել է 11 մարդ: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Փրկարարներն ավարտել են կատամարանի զննումը, ինչից հետո հայտնել են զոհված յոթ կանանց եւ չորս տղամարդկանց մասին: «Երիտասարդները հանգստանում էին, բոլորը փոքր-ինչ խմած են եղել»,- ասել է արտակարգ ծառայություններում գործակալության աղբյուրը:
«Ռոսմորռեչֆլոտում» հայտնել են, որ նավը նավարկության համար անհրաժեշտ փաստաթղթեր չի ունեցել: Պատահարի պահին այն շարժվել է առանց տարբերիչ լույսերի: Դրա վրա ընդամենը եղել է 16 մարդ:
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի լույս 12-ի գիշերը Վոլգոգրադի գետային նավահանգստի շրջանում: Ջերմանավը երկու կցանավեր էր քարշում ափից 250 մետրի վրա, երբ դրանցից մեկին Է բախվել կատամարանը: Փոքրաչափ նավը վարում էր դրա սեփականատերը: