«Դուք հիմա ադրբեջանցիների անմիջական թիրախում եք». ռեպորտաժ Նախիջևանի սահմանից
ՀասարակությունՔանի դեռ Ադրբեջանի ՊՆ–ն պնդում է, թե թիրախի տակ է վերցրել հայկական գյուղը, իսկ Հայաստանի ՊՆ–ն հերքում է` ասելով, որ միայն մի քանի ադրբեջանցու թույլ է տվել այցելել նախնիների` չեզոք գոտում գտնվող գերեզմաններ, Sputnik Արմենիայի թղթակցի վկայությամբ` Արենի գյուղում շարունակում են գինի պատրաստել և ուրախությամբ ընդունել զբոսաշրջիկներին։
Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա
Մուգ շապիկով և ջինսով տղամարդը կանգնած է Արենիի քարանձավի մուտքի մոտ, որտեղ մարդիկ ապրում էին դեռ մ.թ.ա. վեցերորդ հազարամյակում։ Զբոսաշրջիկներից ոչ ոք չի հանդգնում քայլ անել ու նրանից առաջ անցնել։ Արմենակ Մելքոնյանն արդեն 11 տարի հսկում է քարանձավը։
«Մեզ մոտ հարյուրավոր զբոսաշրջիկներ են գալիս, — ասում է Արմենակը` մեկնաբանելով լուրերն այն մասին, թե ադրբեջանցիները մոտեցել են Արենի գյուղին, — որևէ վտանգ դրանից չկա և չի կարող լինել։ Գյուղի նորությունների էպիկենտրոնում եմ, գյուղացիներից ոչ ոք նույնիսկ չի անհանգստացել»։
մանրամասն՝ կայքում