Նոր թափով կներխուժի․ Սուրենյանը վատ լուր ունի
ՀասարակությունՕդերևութաբանները կանխատեսում են, որ անձրևին կգումարվեն ամպրոպը, քամին ու կարկուտը։
Հանրապետության շրջանների զգալի մասում hունիսի 12-16-ը երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ»ծառայությունը։«Օդի ջերմաստիճանը հունիսի 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 13-14-ը նույնքան կբարձրանա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երևանում հունիսի 12-16-ը՝ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Այսօր` հունիսի 12-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 25-27, գիշերային ժամերին` 14-16 աստիճան տաքություն։