Գերմանացի աղջիկը կուրծքը հսկայական չափսի է հասցրել․ լուսանկարներ
ԱշխարհԳերմանիայի բնակչուհի Փերիս Հերմսը գերխոշոր չափսի իմպլանտներ է դրել և հիմա նրա կուրծքը ավելի քան չորս կիլոգրամ է կշռում։ Այս մասին գրում է The Sun պարբերականը։
27-ամյա գերմանուհին խոստովանում է, որ իրեն ամենաերջանիկն է զգում, և մեծ կուրծքը կանացիության խորհրդանիշ է համարում։
«Երբ ես արթնացա անզգայացումից հետո, ինձ ամենից երջանիկը զգացի։ Չնայած, որ դա չէր իմ նպատակը, ամեն դեպքում հաճելի է, երբ դու Գերմանիայի ամենամեծ կուրծքն ունես։ Ինձ դուր է գալիս մեծ կուրծքը, քանի որ այն իրենից կանացիություն է ներկայացնում»,– ասել է Հերմսը։
Նշվում է, որ արտաքին փոփոխությունների համար Հերմսը ընդհանուր առմամբ մոտ 50 հազար դոլար է ծախսել։ Դրա պատճառը եղել են վիրավորանքներն ու ծաղրը, որոնց աղջիկը ենթարկվել է դպրոցում։
Ներկա պահին գերմանական Բարբիի բաժանորդների թիվը 200 հազարի է հասնում Instagram-ում։