Ռոնալդուն փչացրել է սիրելիի ծննդյան տարեդարձը (լուսանկարներ)
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն իր սիրելիի՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ նշել է վերջինիս 24-ամյակը: Սակայն, ինչպես երևում է պապարացիների կողմից արված լուսանկարներից, զույգը տրամադրություն չի ունեցել: Հավանաբար լարվածության պատճառը ֆուտբոլիստի գիշերային նամակագրությունն է մոդել Ռայան Սուգդենի հետ, գրում է The Sun-ը: Լուսանկարներում Ջորջինան փորձում է ծածկել դեմքն իր սև պայուսակով, իսկ Ռոնալդուն քայլում է նրա կողքով: Ռեստորանի ներսում կնոջ տրամադրությունը գրեթե չի փոխվել: Ռոնալդուն և մոդել Ռայանը ծանոթ են 2009 թվականից: Ֆուտբոլիստի՝ նրան ուղարկված հաղորդագրության մեջ նշված է եղել. «Ես մեկ ժամից կզանգահարեմ, եթե գրես քո համարը: Ես հյուրանոցում եմ»: «Ես ուզում էի ամուսնուս աշխատանքից վերցնել, հետո գնալ միասին խմելու»,- գրել է Ռայանը, ինչին Ռոնալդուն պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ քո ամուսնուն դուր կգա մեր խոսակցությունը ժամը 23:00-ին»: Նամակագրությունն ավարտվել է այն ժամանակ, երբ մոդելի ամուսինը Ռոնալդուից պահանջել է հանգիստ թողնել կնոջը: