Դերասանուհուն խաբելով ստիպել են մերկ նկարահանվել
LifeԴերասանուհի Դեբրա Մեսսինգը խոստովանել է, որ «Զբոսանք ամպերի մեջ» ֆիլմի նկարահանումների ժամանակ պրոդյուսերները խաբելով ստիպել են իրեն մերկանալ՝ տեղեկացնում է The Hollywood Reporter-ը:
Դերասանուհին պատմել է, որ պայմանագիր է կնքել, որում մերկ նկարահանվելու մասին իր համաձայնությունն է տվել միայն այն բանի համար, որ պրոդյուսերները խոստացել են, որ ֆիլմում մերկ տեսարան չի լինի: Նրանք ասել են, որ դա պարզապես ռեժիսորի քմահաճույքն է, ֆիլմը նկարահանվում է 13-ից բարձր լսարանի համար. իրենք չեն կարող թույլ տալ այնտեղ նման բաներ, այնպես որ ոչինչ չի պատահի, եթե դերասանուհին ստորագրի այն:
«Բայց հետո ես գալիս եմ նկարահանման հրապարակ և այնտեղ ինձ ասում են. «Ահա քո ներքնազգեստը առաջին մասի համար, և ահա քո մերկ դրվագը»,- պատմել է Մեսսինգը: