Պակիստան․ զոհերի թիվը մոտենում է 100-ին
ԱշխարհՊակիստանում ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել է մինչեւ 93 մարդու: Տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել Քվետտե քաղաքում պայթյունի հետեւանքով: Ոստիկանության տվյալների համաձայն, Քվետտեի հիվանդանոցում պայթյունն իրականացրել է մահապարտը: Քվետտեի հիվանդանոցներից մեկում պայթյունը որոտացել է հուղարկավորության ընթացքում. նույն առավոտ Քվետտեում սպանվել էր հայտնի իրավաբան, Բելուջիստանի փաստաբանների ասոցիացիայի նախագահ Բիլալ Անվար Կազին: Նրան հրաժեշտ տալու համար հիվանդանոցում տասնյակ իրավաբաններ եւ լրագրողներ էին հավաքվել, որոնցից շատերը տեղում զոհվել են մահապարտ ահաբեկչի հարձակման հետեւանքով: Առայժմ գործող խմբավորումներից ոչ մեկը պատասխանատվություն չի ստանձնել պայթյունի համար: