Հայերեն


Արտակարգ դեպք գիշերային ակումբում. անվտանգության աշխատակիցը «շվվացնելու» համար ծանր վնասվածք է պատճառել հաճախորդին

Հասարակություն

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ընթանում է Գրիշա Ռ.-ի գործի դատական քննությունը:

Գրիշա Ռ.-ն մեղադրվում է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հունիսի 14-ին, գիշերվա ժամը 1-ն անց 25-ի սահմաններում Գրիշա Ռ.-ն, Երևանի Բաբաջանյան փողոցի 50/18 հասցեում գործող «Սապֆիր» գիշերային ակումբում անվտանգության ծառայություն իրականացնելու ժամանակ դիտողություն է արել ակումբի այցելու Էդգար Խ.-ին՝ ակումբի ներսում սուլելու համար: Այդ դիտողության պատճառով վիճաբանություն է ծագել տուժողի, նրա ընկերների և գիշերային ակումբում անվտանգության ծառայություն իրականացնողների, մասնավորապես՝ Գրիշա Ռ.-ի, նրա գործընկերների միջև:

Ըստ մեղադրանքի՝ Գրիշա Ռ.-ի և տուժող Էդգար Խ.-ի վեճը նախ ակումբի ներսում է ընթացել: Ապա նրանք դուրս են եկել ակումբից, ակումբի դիմաց Գրիշան բռունցքով հարվածել է Էդգարի դեմքին: Վերջինս դիմել է փախուստի: Գրիշան ակումբից փայտե մահակ է վերցրել, հետապնդել է Էդգարին, հասել ու հարվածել է փայտե մահակով՝ Էդգարի առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս: Ծանր վնասվածքը տուժողը ստացել է գլխի շրջանում:

Ամբաստանյալ Գրիշա Ռ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:

Դեպքի պահից մինչ օրս բավական ժամանակ է անցել, սակայն գործի քննությունը դեռևս ընդհանուր իրավասության դատարանում է: Բանն այն է, որ սկզբում տուժող Էդգար Խ.-ի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար մեղադրվել է «Սապֆիր» գիշերային ակումբում անվտանգության ծառայություն իրականացրած մեկ այլ երիտասարդ՝ Վ.-ն, ով 8 ամիս գտնվել է կալանքի տակ, սկզբում մինչև իսկ խոստովանական ցուցմունք է տվել, սակայն հետո որպես մեղադրյալ նոր՝ լրացուցիչ ցուցմունքներով ժխտել է դեպքի պահին իր կողմից հանցավոր արարք կատարած լինելու հանգամանքը:

Վ.-ն ազատ է արձակվել, գործով ստացել է վկայի կարգավիճակ:

Գրիշա Ռ.-ն այս մեղադրանքով կալանքի տակ է մոտ 4 ամիս: Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Այս գործով դատարանը հասել է դատաքննության ավարտին:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Է. Գաբրիելյանի միջնորդությամբ դատարանում հրապարակվում են վերը հիշատակված կարևոր վկա, նախկին մեղադրյալ Վ.-ի նախաքննական ցուցմունքները:

Դատական այս նիստում հրապարակվեց Վ.-ի՝ որպես մեղադրյալ տված լրացուցիչ ցուցմունքը, որը այնքան երկար էր, որ մեկ դատական նիստում հրապարակումը չավարտվեց:

Վկան ներկա էր իր ցուցմունքի հրապարակմանը, երբեմն էլ փորձում, բայց ոչ միշտ էր կարողանում օգնել ամբաստանյալի շահերի պաշտպանին ու մեղադրողին՝ իր դժվարընթեռնելի ձեռագրով գրված ցուցմունքը վերծանելու հարցում:

Հրապարակվող երկարաշունչ, բավական մանրամասն լրացուցիչ ցուցմունքում այն ժամանակ դեռ մեղադրյալի կարգավիճակ ունեցող Վ.-ն բացատրել էր, թե ինչու է տվել խոստովանական ցուցմունք:

Նա հայտնել է, թե իրեն համոզել են, որ ակումբի անվտանգության ծառայության աշխատող լինելով ու դեպքի պահին ակումբում գտնվելով՝ ինքը ինչ-որ տեղ մասնակից է եղել տուժողի ու նրա ընկերների նկատմամբ գործադրված բռնություններին: Կատարված արարքի համար կարող են ավելի ծանր մեղադրանք առաջադրել՝ այն խմբակային հանցագործություն որակելով, այդ դեպքում ինքը, հնարավոր է տասը տարով ազատազրկվի, իսկ եթե մեղքը միայնակ վերցնի իր վրա, ավելի մեղմ հոդվածով կդատվի, երեք տարով կազատազրկվի, բայց երեք ամիս չանցած՝ ազատություն «դուրս կբերեն» համաներումով կամ այլ միջոցով:

Վ.-ն նշել է, որ ինքը հավատացել է, ցանկացել է այդ «կեղտից» հնարավորինս շուտ դուրս գալ և խոստովանական ցուցմունք է գրել, բայց հետո հասկացել է, որ ուրիշի մեղքն է վերցրել իր վրա, կոպիտ սխալ է թույլ տվել, ու հրաժարվել է խոստովանական ցուցմունքից:

Ըստ Վ.-ի այս ցուցմունքի՝ դեպքի օրը, նշված ժամին ինքը գտնվել է «Սաֆիր» գիշերային ակումբում: Գրիշան ուշացումով է եկել ակումբ՝ իր ընկեր Արմենի հետ:

Ակումբի սրահում այդ ժամանակ այցելուներից մեկը սուլել է: Գրիշան մոտեցել է սուլողի խմբին, սուլողի ականջին ինչ-որ բան է ասել՝ երաժշտությունը շատ բարձր էր, այլ կերպ միմյանց չէին լսի: Վ.-ն նշել է, որ իր ուշադրությունը Գրիշայի, Արմենի և այցելուների տվյալ խմբի կողմն էր, քանի որ նրանց խոսելու ձևից երևում էր՝ իրար լավ չեն հասկանում:

Վ.-ն մոտեցել է նրանց, այդ պահին Գրիշան առաջարկել է դուրս գալ սրահից ու խոսել: Միջանցքում տեսախցիկներ կային, այնտեղ չեն խոսել, մտել են մի սենյակ: Այնտեղ նույնպես Գրիշան ու այցելուներն իրար չեն հասկացել, շարունակել են գոռգոռալ:

Ըստ Վ.-ի՝ նրանք չէին էլ փորձում իրար հասկանալ, «ուղղություն էին բռնել՝ իրար վրա գոռգոռալու»:

Գրիշան ասել է, թե «մարդկանց» է զանգել, կգան, կխոսեն: Նա չի ասել՝ ում է զանգել: Այցելուներից մի տղա «քֆուրով խոսելով»՝ ասել է. «Ով կարա ասի՝ մենք ինչ անենք, նրա…»: Այդ տղաները դուրս են եկել, հայհոյող տղան շրխկացրել է սենյակի դուռը:

Ըստ Վ.-ի՝ ինքը փորձել է հանգստացնել գործընկերներին՝ ասելով. «Խմած մարդիկ են, թարգը տվեք»: Բայց «թարգը չեն տվել»:

Ակումբի դիմաց Վ.-ն տեսել է, որ Գրիշան բռունցքով հարվածել է այցելուներից՝ բոյովի դեմքին, վերջինս վայր է ընկել, նրա խմբից մեկն օգնել է, որ նա ոտքի կանգնի:

Գրիշան ու Արմենը մտել են ակումբ, իսկ նրանց հետ վիճողների խումբը ոտքերով խփում էր ակումբի դռանը, հայհոյում էին: Վ.-ն նշել է, որ ինքը մնում էր դրսում կանգնած, բայց այցելուների խումբն իրեն ոչինչ չէր ասում, քանի որ տեսնում էին՝ ինքը միայն փորձում է հանդարտեցնել:

Երբ Գրիշան ու Արմենը ակումբից դուրս են եկել փայտե մահակներով, այցելու տղաների խումբը փախել է: Գրիշան ասել է՝ զարկելու եմ, ու փայտը ձեռքին գնացել է նրանց հետևից:

Տղաները տաքսի են նստել, բայց ոչ բոլորն են հասցրել մեքենա նստել: Երկու-երեք հոգի, փայտե մահակներով հետապնդողներին տեսնելով, փորձել են վազքով փախչել: Նրանցից բոյովը հասել է մոտակա կամրջի տակ, որտեղ պատնեշ կար, ու չի կարողացել պատնեշից անցնել:

Գրիշան, ըստ Վ.-ի այս ցուցմունքի, հասել է այդ տղային ու ձեռքի փայտով հարվածել է նրա ազդրին: Տղան ընկել է: Գրիշան փայտի մի հարված էլ հասցրել է նրա մարմնին:

Վ.-ն, իր ցուցմունքի համաձայն, գնացել ու գրկել է Գրիշային՝ խանգարելով նոր հարված հասցնելը: Նա կանգնել է Գրիշայի ու ընկած տղայի միջև. «Գրիշին պահում էի, որ միամիտ չխփի էդ տղու գլխին… Գրիշան տաքացած էր իմ վրա, նա չէր գիտակցում՝ խի՞ եմ բռնել իրեն…»:

Վ.-ն շրջվել ու տեսել է, որ ընկածը կարողացել է փախչել: Նա բաց է թողել Գրիշային, վերջինս փայտը ձեռքին գնացել է փախչողի հետևից:

Դրանից հետո, բարձրանալով ճանապարհի վրա, Վ.-ն տեսել է ակումբի այցելուներից երեքին՝ ճանապարհի մեջտեղի գազոնի վրա: Նրանցից մեկը «կոլոտ էր», ու Գրիշան փայտով հարվածել է այդ կոլոտի մեջքին: Վերջինս ընկել է, երկու ձեռքով պահել է գլուխը:

Ըստ Վ.-ի՝ խառնաշփոթ իրավիճակ էր: Այդ պահին«ճռըցնելով» ճանապարհին մի մեքենա է կանգնել, որից իջել է իրենց ակումբի տղաներից՝ Շաքրոն, ում Շաքար էին ասում: Վերջինս առանց հարցեր տալու բռունցքներով հարվածել է ընկած տղայի մեջքին ու գլխին: Այնպես է հարվածել, որ անգամ տաքացած Գրիշան նրան ասել է՝ «Մի՛ զարկեք, մեռավ»:

Վ.-ն գրկել է Շաքրոյին, վերջինս պատռել է նրա շապիկը: Վրա են հասել ոստիկանները: Տղաները, այդ թվում՝ Վ.-ն, փախել են:

Վ.-ի դիմաց դուրս է եկել ակումբի աշխատողներից՝ Ս.-ն՝ ձեռքը ջարդած: Նա Վ.-ին ասել է՝ մի խառնվի, ստեղ սենց բաներ շուտ-շուտ են լինում, Շաքրոն որ մարդ ա ծեծում՝ ուզում ա ընկեր ըլնի՝ խփում ա, տենց ժամանակ Շաքրոյին մի բռնեք…

Ակումբում Վ.-ին սև մայկա են տվել, որ փոխի իր պատռված մայկան:

Վ.-ն ասել է, թե մնացել է ակումբում, չի փախել, որովհետև ինքը ոչինչ չէր արել, միայն փորձել էր հանդարտեցնել, կռիվը դադարեցնել:

Որոշ ժամանակ անց ակումբ են գնացել Գրիշան ու Արմենը: Գրիշան դժգոհել ու Վ.-ին ասել է. «Խի՞ պադդերժկա չարիք, խի՞ չխփիք»:

Վ.-ն ասել է, որ տուժողը կմեռներ, եթե ինքն էլ խփեր: «Ինչի՞ խփեի՝ խմած մարդիկ էին, չէին հասկանում՝ ինչ են ասում…»:

Վ.-ն ցուցմունքում գրել է, թե ինքը «արխային էր», որովհետև ոչ մի վատ բան չէր արել, բացի այդ՝ ակումբում տեսախցիկներ կային, կարող էին նայել տեսագրված նյութը ու տեսնել, թե ովքեր են կռվել, ովքեր են մեղավորները:

Ըստ Վ.-ի՝ դեպքից հետո իրեն զանգել ու ասել են, թե պիտի գնա «շեֆի» մոտ:

«Շեֆը» հավաքել է կռվի մասնակիցներին ու կռվին ներկաներին և ասել է, որ մեկնումեկը պիտի մեղքն իր վրա վերցնի, քանի որ տուժողներից մեկի վիճակը ծանր է. «Էդ ի՞նչ ձև եք խփել, մարդը մահամերձ ա»:

Վ.-ն «շեֆին» Գրիշայի անունը չի տվել, որպեսզի Գրիշան չնեղանա իրենից: Նա մտածել է՝ տեսախցիկների տեսագրածը կնայեն, պարզ կլինի՝ ովքեր են կռվել:

Այնուհետև Վ.-ին նորից զանգել ու կանչել են «ժողովի»: Եվ ասել են, թե մի հոգի պիտի «վիզ վեկալի»: Վ.-ն ասել է. «Կամեռաները նայեք, ձեր հախուհաշիվը տեսեք»:

Բայց Վ.-ն նշել է՝ ինքը չգիտեր, որ «Շեֆն» ու Շաքրոն ընկերներ են, «Շեֆը» պաշտպանել է Շաքրոյին, մնացել են Վ.-ն ու Գրիշան: Վերջինս, ըստ Վ.-ի, խնդրել է իրեն. «Դու տուժի, բայց ինձ օգնի, ես չեմ կարա իմ վրա վերցնեմ»:

«Շեֆը» խոստացել է, որ ով «վիզ կվեկալի», միայն երեք ամիս կնստի, երեք ամսից դրսում կլինի…

Վ.-ն պնդել է, որ ինքը չի կարող «վիզ վերցնել» չարած բանը, մանավանդ, որ ցանկանում է ոստիկանություն մտնել՝ ծառայության. «Իմ ուղին, իմ ապագան ոստիկանությունում աշխատելն ա, ես մեղավոր չեմ, բան չեմ արել, ով արել ա, թող պատասխան տա»:

Վ.-ն հետո մտածել ու հասկացել է, որ ինքը «թույլ օղակ» է եղել, դրա համար բոլորը կազմակերպված սկսել են իր դեմ ցուցմունք տալ՝ սուտ մեղադրելով իրեն. «Թույլ օղակը ես էի, ես իրանց ժարգոններին չէի մասնակցում…»:

Վ.-ն հանդիպել է Գրիշայի հետ, ում բոլոր գործողությունները կռվի ժամանակ տեսել էր: Ըստ Վ.-ի՝ Գրիշան վախենում էր, որ ինքը կխոսի, կպատմի, թե ինչ է տեսել: Ինքը Գրիշային խոստացել է, որ ոչ մի բան չի պատմի…

Մի օր էլ իրենց տուն են մտել ոստիկանները:

Վ.-ն սկզբում մտածել է՝ տունն են շփոթել: Բայց ոստիկանները հարցրել են՝ դու «Պանտերայում» աշխատե՞լ ես: Եվ Վ.-ն հասկացել է՝ ինչու են իրենց տուն մտել ոստիկանները:

Նրան տարել են ոստիկանություն: Հետո Վ.-ն իմացել է, որ գործընկերները կազմակերպված իր դեմ են ցուցմունքներ տալիս: Նրան կալանավորել են, «բերդ են տարել». «Բերդում ընդունված չէր անուններ տալ… Ես Գրիշայի անունը երկար ժամանակ չեմ տվել, խղճացել եմ նրան՝ իմանալով, որ փոքր էրեխա ունի… Ես շոկի մեջ էի… Իմ ապրումները երբ հիշում եմ, իմ վրա զարմանում եմ՝ ո՞նց եմ անցել էդ ամեն ինչի միջով… Ինձ կանդալը գցել-տարել են, ես էդ կանդալը գցելուց ամաչել եմ…»:

Տուժողը սկզբում ասել է, թե իրեն հարվածողը… Վ.-ն է եղել: Հետո նա փոխել է ցուցմունքը, ասել է, թե Վ.-ն չի եղել:

Վ.-ն իր ցուցմունքում նշել էր. «Մայրս հարցնում էր՝ դու իմ տղեն էս, դու էդպիսի բան չէիր անի, բայց խի՞ են բոլորը քո դեմ ցուցմունք տալիս: Պատասխանում էի՝ չգիտեմ… Ես չէի իմանում, որ ակումբի կամեռաների նկարածը ջնջել են… Մտածում էի՝ էդ տականքությունը մինչև ե՞րբ ա շարունակվելու… Ես մեջիցս ճղվում էի, բայց գալիս՝ իմ դեմ ցուցմունք էին տալիս…»:

Ի վերջո, Վ.-ն ենթարկվել է իրեն համոզողներին ու մի խոստովանական ցուցմունք է տվել, բայց հետո հրաժարվել է խոստովանական ցուցմունքից և տվել է անուններ՝ Գրիշայի ու Շաքրոյի անունները: Նրա քրեական հետապնդումը դադարեցվել է, նա ազատ է արձակվել կալանքից:

Ընդ որում՝ գործով երկու տուժող են եղել: Մեկը ծանր վնասվածք է ստացել, մյուսը՝ ոչ ծանր: Վերջինս հաշտվել է իրեն հարվածած Շաքրոյի հետ, այդ մասով մեղադրանք չկա:

Վ.-ի նախաքննական լրացուցիչ՝ խիստ զգացմունքային ցուցմունքի շարունակությունը դատարանում կհրապարակվի հաջորդ նիստին: Աշխատանքային օրվա ավարտի հետ կապված՝ ցուցմունքի հրապարակումը կիսատ մնաց…

1in.am

Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԶինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԱվտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութԱյսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում․տեսանյութԵ՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց Պապիկյա՛ն, ինչքա՞ն ես մեր երեխեքի կյանքի գնով քո աթոռը պահելու․ պահեստազորի փոխգնդապետ Տիգրանաշենցիները ավելի շատ ձայն տվել են ՔՊ-ին, այլ ոչ թե Ուժեղ Հայաստանին. Նարեկ ԿարապետյանՄիայն հզոր բանակ ունենալով է հնարավոր ձեռք բերել երկարատև խաղաղություն. Արեգ ՍավգուլյանՈչ մեկ չի խոսում Նուբարաշենի զորամասերից մեկում զինվորների սննդի թունավորումից. տեսանյութ ԵՄ ու ԵԱՏՄ ստանդարտները իրար հակասող չեն, բայց կան տեսակներ, որոնք մի տեղում ավելի խիստ են Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու պլան չունենք, գոհ կլինեմ, եթե ՀՀ-ին հեռացնեն կառույցից. Փաշինյան Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբըՇնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Դա դավաճանություն է․ եթե Փաշինյանը բախտը փորձի և հանձնի Տիգրանաշենն ու մյուս տարածքները, կդատվի Պաշտպանական համակարգում անփոխարինելի մարդիկ չկան, կան միայն անհրաժեշտ չափանիշներ. Հրայր ԿամենդատյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Սենիկ ԱսրյանՄահացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի մայրը՝ Սուսաննա Թովմասյանը Եվս մեկ անգամ վարչախմբին հորդորում ենք` ձեռքներդ հեռու՜ ՀՀ հիմնադիր փաստաթղթից. ՀայաՔվե«Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է՝ քաղաքական օրակարգերից վեր»․ Ուժեղ Հայաստան Բանակում տիրող քերական բարքերի մասին. Էդմոն Մարուքյան Ո՞վ եք դուք, որ Հայաստանի համար պաշտոնական գաղափարախոսություն որոշեք. Էդմոն Մարուքյան ԶՈւ բարեհոգեբանական վարչությունը, ըստ էության, անարդյունավետ է ու գործում է ձևական. Ղահրամանյան Անկախության հռչակագրի ընդունման 36-րդ տարեդարձի առթիվ ուզում եմ իմ ողջույնը հղել Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին. Գագիկ Ծառուկյան
Ամենադիտված