Երևանում պաշտոնյա է ծեծի ենթարկվել
ՀասարակությունԵրևանում հունիսի 12-ին, ծեծի է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի իրավական հարցերով 48-ամյա խորհրդատուն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հունիսի 12-ին ոստիկանություն է դիմել Երևան քաղաքի Կոնդ թաղամասի բնակիչ՝ 48-ամյա Արամ Անանյանը և հայտնել, որ երեկոյան Մոսկովյան փողոցում Գևորգ Մ.-ն և Խորեն Ս.-ն մի քանի անձանց հետ հարձակվել են իր վրա, ծեծի ենթարկել, ինչի հետևանքով ինքը մարմնի տարբեր մասերում ստացել է մարմնական վնասվածքներ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Անանյանն աշխատում է Երևանի քաղաքապետարանում՝ որպես իրավական հարցերով խորհրդատու և կենտրոնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ էլ հետաքննության ընթացքում պարզվելու են դեպքի հանգամանքները։