Ադրբեջանը արագացնում է պրոցեսը
Քաղաքականություն«Ակնհայտ է, որ Ադրբեջանը ինչ-որ ժամանակ սպասում էր այն փոփոխությունուներին, որոնք կատարվեցին Հայաստանում, Ռուսաստանը Ադրբեջանին զգուշացրել էր, որ ժամանակը չէ Ղարաբաղից խոսելու, քանի որ իշխանափոխության պրոցես է գնում և այլն: Հիմա Հայաստանում ձևավորվել է նոր իշխանություն, կան նոր գաղափարներ, նոր ծրագիր:
Նախկինում էլ անընդհատ Ադրբեջանը ճնշում էր գործադրում Հայաստանի վրա, բայց պարզ է, որ հիմա Ադրբեջանը արագացնում է այդ պրոցեսը, և ԵԱՀԿ Մինսկի խմբին են «բզում»՝ գնացեք, համոզված եմ, որ Ռուսաստանին ևս»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: