Անկրկնելի Լյուսի Հեյլը դարձավ 29 տարեկան. աղջկա մասնակցությամբ կինոնկարներ, որոնք առաջարկում ենք դիտել
LifeԱմերիկացի դերասանուհի, երգչուհի եւ մոդել Լյուսի Հեյլը, որն առավել հայտնի է «Փոքրիկ Խաբեբաները» հեռուստասերիալում Արիայի կերպարով, այսօր՝ հունիսի 14-ին, նշում է ծննդյան 29-ամյակը:

Հեյլը մեծ ճանաչում ձեռք բերեց՝ American Juniors շոուին մասնակցելով եւ դառնալով 5 հաղթողներից մեկը: Այս շոուն American Idol-ի մանկական տարբերակն է: Իսկ «Փոքրիկ Խաբեբաներ»-ում իր դերի համար երիտասարդ դերասանուհին 2014 թ-ին արժանացել է People’s Choice Award-ի՝ որպես «Կաբելային հեռուստատեսության լավագույն դերասանուհի»:

Այսօրվա երեկոյան կինոդիտումն առաջարկում ենք անցկացել գեղեցիկ աչքերով այս դերասանուհու հետ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա մասնակցությամն մի քանի ֆիլմ եւ հեռուստասերիալ, որոնք կհետաքրքրեն աղջկական ընկերության մասին ֆիլմերի եւ դետեկտիվ ժանրի սիրահարներին:)

«Մոխրոտի պատմությունը 3»/A Cibderella Story: Once Upon a Song
«Պատերազմներ՝ կանանց հանրակացարանում»/Sorority Wars
«Երես առածները»/Privileged
«Փոքրիկ խաբեբաները»/Pretty little liars
«Ցմահ դատապարտություն»/Life Sentence